Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/529

Այս էջը հաստատված է

– Ինձ էլ ասում են՝ դու ես արել, տուր, թե չէ կղարկենք պրիստավին։

– Հիմի իմանում եք բանն ընչումն ա, մի մահանա ա հարկավոր, որ խալխին ծծեն, թե չէ գողացել են, ով որ գողն ա, եկեք գտնենք, գողը չենք կարողանում գտնել, գեղով–էլով գանք[1] մեր միջից հանենք իրան վնասը, տանք իրան։

– Ա՛յ տա, էդ ինչ դուրս եկավ, ուրիշը գողանա, կրակի, ես տա՞մ։

ԱՄԲ<ՈԽԸ>.– Շատ դրուստ ա։

– Ես ում եմ պարտական։

Խառը խուռը ձայներ։

– Ա՛յ, գողը գտեք, թե ուզում եք։

– Գողը, գողը։

– Ո՞վ կըլի։

– Սս՜ սո՜ւ։

Լռում են։

– Խոսա, սանահեր Սաքո[2]։

– Սս՜սո՜ւ։

– Խոսա՜, քեռի Սաքո, դու մի դուռը կգտնես։

– Սս՜սո՜ւ։

– Բիձա, Սաքո՜, խոսա՜, ա՛յ տա, սուս կացեք, տենանք դու ինչ ես ասում։

– Դե՛ թող արեք, որ խոսում է։

– Ա՛յ տղա, թող, խոսի է՜։ Ղուկաս, դու հենց վաղվա չաչանակն ես[3], չանեդ շան եղով ա մերսած, էլի։

– Ադա, խի չի քու չանեն շան եղով մերսած. քու քեռի Հանեսը...

– Սս՜սո՜ւ։

ՔԵՌԻ ԱԱՔՈն.– Տղե՛րք, ես էն եմ զարմանում, թե էդ ինչ թավուր գող ա էլել, որ կողպեքը վրեն, ուրիշ էլ գնալու տեղ չունի[4]. էդ ոնց ա մտել. էստեղ մի բան կա, բալքի իմ խելքը լավ չի կտրում, դուք միտք արեք, չըլի, թե էստեղ մի շտուկ կա։

– Տղե՛րք, կանչենք իրան, տեսնենք ի՞նչ ա ասում։

  1. [հավաքվենք]
  2. [քեռի Սաքո բիձա]
  3. [էլել, որ մին]
  4. [գնա]