Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/534

Այս էջը հաստատված է

ԳԻԳՈ.– հե՛յ։

ԳԵՎՈ.– Եդնա, էդ ո՞ր աստվածը վե՛ր կունի, որ ուրիշը գողանա, ես իմ երեխանց բերնիցը կտրեմ նրա ջառմեն տամ։

ԳԻԳՈ.– Պետք Է տաս։

ԳԵՎՈ.– Ընչի, ես ի՞նչ եմ արել, ո՞ւմ եմ պարտական․ գնացեք գողը գտեք, մնին տասն առեք։ Տունը քանդեցեք[1]։ Դու մի կոճ վեր կալ, ես երկուսը վերունեմ։

(Ամբոխը ղռվռում է)։ Սկսում են ջոկ-ջոկ վիճել․ (լսվում են).– Դրուստ ա ասում, ընչի տամ, ես ինչ ունեմ․.․ գողը գտեք․․․ գողը, կրակողը․․․

ՎԱՐԴԱՆ (Բրարձր կանչում է).– Տղե՛րք, հլա կացեք։

ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ.– Ա՜սս՜․ սուս կացեք։ Ասա՛, քեռի Վարդան[2], բի՛ձա Վարդան, ասա, խնամի Վարդան, ականջ ենք դնում։

ՎԱՐԴԱՆ.– (Բռնոթին հանում է, քաշում ու խորհրդավոր)։

– Տղե՛րք. ես Էն եմ զարմանում, թե կողպեքը անկոտրիլ ճանճանոցի վրեն, ուրիշ Էլ գնալու տեղ չունի[3]. զարմանալի[4] գողը Էդ ո՞նց ա մտել[5], Էս ինչ բան ա․․․ Բալքի իմ խելքը բան չի կտրում․ դուք միտք արեք[6]․․․

ՄԱՑՈՆ.– Բիձա Վարդան, դու ինձանից շատ կապրես։

ԱՅՍ ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ.– Տղե՛րք, ըղորդ, Էս ի՞նչ բան ա. Էստեղ մի շտուկ կա։

ՍԱՔՈՆ.– Տո ես դրանից կհավատամ․ միտներդ չի՞, Էն տարին եզը ձորումը սատկել Էր[7], եկավ, թե դու ես[8] սպանել, շառն ինձանով գցեց, 30 մանեթն առավ։

ՄՅՈՒՍԸ․– Դա կանի, դրան հոգի չկա։

ՈՒՐԻՇԸ.– Տո, բա հո զուր չեն Սատանանց Սիմոն ասում։

ՍԵՓՈՆ.– [9]Էդենց անխիղճ մարդ դեռ հողը ծնել չի. պա՜․ ես դրանից աչքեր եմ տեսել, դրան խեղճ եկողն ա մեղք։

  1. [այս ու այն կողմից]
  2. [ասա]
  3. [էդ ինչ գող ա էլել]
  4. [է]
  5. [ղուշ ա էլել, քամի ա էլել]
  6. [էստեղ մի շտուկ բան կա]
  7. [շառն ինձ ա]
  8. [արնով գցել]
  9. [Տո]