Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/537

Այս էջը հաստատված է

– Այ աղա, էս[1] (իրանց գյուղի տղա է, քաղքից նոր եկած) ուշացավ։

– Դա ի՞նչ զադ ա։

– է՜՜, զադ ա․․․

Գալիս է։

– Վարժապետ ջան, մենք հայվան սարըցի մարդիկ ենք, դու գրից հասկացող ախր (սրան ոգևորում են, սա էլ՝ իհարկե մենք ժողովրդի շահերի համար ենք, մեզ համար ժողովրդի շահերը․․․ սկսում է ճառել)։

– Դուք պետք է նպաստեք վերացնելու այն բոլորը․․․ որ արգելք են լինում տնտեսական և բարոյական զարգացման։

– Մենք էլ նրա համար ենք ուրախանում, որ քեզ պես տղերքն ուսում են առնում, որ գան մեզ քոմագ ըլեն. ա՛յ, ասում ես չարության դեմ կռվել․․․

– Այ ողորմի քո հորը, աստված ձեր կյանքն էլ երկար անի։

– Մարդն էլ էն ա, որ մենակ իրան համար չըլի։ ՝

– Մենք էլ էդ գիտեինք, դրա համար ենք քեզ էս կեսգիշերին անհանգիստ արել։

– Խնդրեմ, ինչ կա, ես պատրաստ եմ։

ՍԱՏ<ԱՆԱՆՑ ՍԻՄՈՆ>.– Աստված էլ քու թիկունքին պատրաստ ըլի։

ՏԱՆՈԻՏ<ԵՐ>.-(<ԾԱՏՈԻՐԱնՑ ՀԱՆԵՍԸ) Վարժապետ, էս մեր Ս<ատանանց Սիմոնը> մի 80 ճանճ ուներ․ մարդը դրանով էր ապրում, դրա երեսին էր մտիկ անում, հիմի ինչպես դու էլ քո բարի[2] աչքովը տեսար, կրակ են տվել։ Մի խոսքով՝ մարդի տունը քանդել են, հողին հավասարել, մնացել է ձեռքը ծոցին։ Հիմա ի՞նչ անենք, դրա անողին ի՞նչ պատիժ տանք։

– Ահա, պ. տանուտեր, ես հենց դրա համար էր, որ անցյալ օրը խոսում էի, թե ձեր որդոց տվեք ուսման, կրթության, դուք կարծում եք պատիժը կարող է ձեզ ապահովել

  1. [վարժապետն]
  2. [այո, մեղվապահությունը և այլն, ականջով]