Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/540

Այս էջը հաստատված է

– Որ մի խոսքի ըլեք ու ասեք <1 անընթ.>, ես դրան մի պար ածեմ, որ ասեն ուրիշն ա պահել։

– Իրանց կոթը բան ուզեցեք։

Սուրենի գալուց առաջ իրանց միջին խոսում են ու վրեն ծիծաղում, հիշում են ասածները.

– Տո, դրանց պար ածելը իմ բանն ա։

Խոսում են գյուղացի Գևոյի մասին, որ գնացել է քաղաք գանգատվելու։

– Ես դրան մի քաղաք շանց տամ. ասում են գանգատը տվել է և այլն։ Խոսում են, թե ինչպես էր մուլը մնացել ճանճանոցումն ու վառել։ (Գալիս է Սուրենը)։

– Բարի իրիկուն ձեզ։

– Ա՛յ, աստծու բարին, բարով եկար, համեցեք, համեցեք։

– Քեզ նեղություն տվինք, տիրացու Սուրեն, էս կեսգիշերին։

– Ոչինչ, ոչինչ[1], երբոր հարկավոր եմ, ինչ ժամանակ էլ լինի, ես պատրաստ եմ։

– Աստված կյանք տա, ախպեր[2], դե գեղացի մարդիկ ենք, հազար ու մի ցավի տեր։

ՏԱՆՈԻՏԵՐ.– Տիրացու Սուրեն, էսօր[3] դու մի[4] խոսք ասիր, շատ քեֆս եկավ։

– Ի՞նչ բան։

– Շատ քեֆս եկավ, է՜:

– Բայց[5] ի՞նչ ասի։

– Ասիր, էս բոլոր մեղքը նրանցն է, ով որ գողությունը ծածկում ա, որ գողին պահեք ոչ, էս տեսակ բաներ չեն պատահիլ:

– Այո՛[6], ես համոզված եմ, եթե գողին չպահենք և այլն (տաքանամ է նորից)[7]։

– Հիմի գողին գտել ենք ու չենք ուզում պահել, ի՞նչ կասես։

  1. [եթե]
  2. [դե մեզ էլ դուք պետք է ճամփա շանց տաք]
  3. [երեկ]
  4. [բան]
  5. [ախար]
  6. [այդ իմ համոզմունքն է]
  7. [– Հենց էդպեսել համոզվի]