Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/544

Այս էջը հաստատված է


նա էլ պահի[1], մի՞թե տեղ չկա, մի՞թե արգելում են նրան, ո՞վ է խնայում ձեզ լեռների ծաղիկն ու անտառի ծառը։

(ԳԵՂԱՑԻՔ).– Ա՛յ լեզվիդ մատաղ։

[2]Մի՞թե այդ ավելի դյուրեկան չի, քան գողությունը, մի՞թե ավելի հեշտ չի, քան Սիբիրի տաժանակիր աշխատանքը․ ես ձեզ ասում եմ[3], որ բնության ծոցում արած աշխատանքն է, որ մարդուս[4] ապրուստի[5] հետ և՛ առողջացնում, և՛ ազնվացնում <Է> ։

Ահա ես քաղաքում սովորած ու ապրած մի մարդ եկել եմ գյուղը։

(ՄԻ ԾԵՐ ԳՅՈՒՂԱՑԻ).– Վա՜յ է, ափսոս չես դու, որ էն դրախտիցն եկել ես ընկել էստեղ։

– Չէ՛, բիձա Ակոփ, սխալվում ես. ես[6] դրախտից չեմ գալիս․ քաղաք ասածդ մի ահագին հիվանդանոց է, նրա մթնոլորտը լցված է յոդոֆորմի հոտով ու ճնշված[7] հառաչանքներով[8]։

Այստեղ կարելի է ծաղիկների բուրմունքը շնչել ու ազատ, լիակուրծ երգել անտառներում․ քաղաքում․․․

(ՆՈՒՅՆ ԳՅՈՒՂԱՑԻՆ դառնալով ժողովրդին).– Դրուստ ա ասում․ ապրելու տեղ չի էդ քանդած քաղաքը, տո կարում չես մի երկնքի երեսն էլ ա մտիկ տաս․․․

ՍՈԻՐԵՆԸ.– Հա, այնտեղից եկել եմ այստեղ, համոզված, որ այստեղ և կհանգստանան քաղաքային <1 անընթ.> հուզմունքներից հոգնած ջղերս, և կկազդուրվի քայքայված առողջությունս, և[9] ուրախ կլինեմ, և առողջ, և դրա հետ միասին կգործեմ ձեր մեջ[10], ինչ որ սովորել եմ, գիտեմ, փոխանակ քաղաքում իզուր մաշելու, այստեղ գործ կդնեմ ձեր մեջ, եթե ինձ համար չլինեմ, կապրեմ գոնե ձեզ համար, գոնե ձեզ օգուտ տված կլինեմ։

(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Աստված կյանք տա, Սուրեն ջան, աստված ավելի խելք ու կարողություն տա։

(ՍՈԻՐԵՆԸ շարունակ<ում է>).– Այժմ հազար ու մի

  1. [թե չէ]
  2. [ահա ես]
  3. [այդ տեսակ աշխատանք է]
  4. [տալիս է]
  5. [հետ տալիս է և]
  6. [ոչ թե]
  7. [տղուր]
  8. [լցված է նրա մթ<նոլորտը>]
  9. [ինքս]
  10. [կապրեմ]