նոր միջոցներ են[1] հնարհել, հեշտացնել գյուղացու ֆիզիկական տանջանքը, հազար ու մի մեքենաներ շինել, էլ հարելու[2]… էնպես հնձելու մեքենա են շինել, որ մի անգամ արտի էն ծերը գնաս ետ գաս, վերջացավ։
(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Պա՜հ…
— էնպես մեքենա կա, որ խուրձն ածա մեջը, դու նստի չիբուխդ քաշի, մի կռնիցը դարմանն ա դուրս թափում, մի կռնից՝ իստակ ցորենը, մի կռնից՝ աղբն ու զիբիլը։
(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Պա՛հ… էս ի՞նչ հրաշք ա։ (Հոհռոց)։
(ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ).– Բա եդնա մենք ի՞նչ պտենք անիլ պարապ[3]։
(ԱՅՍ ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ).– Սո՛ւս, մասխարա։
Ս<ՈԻՐԵՆ>.— էլ շատ բան կունենաս անելու։
(ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ)— Եդնա էդ հնարները ո՞րտեղ են հմի:
Ս<ՈԻՐԵՆ>.— Ուզում ես մի շաբթին վրա բերել տամ, փողի բան է, կհավաքվենք, ամեն մեկս մի բան կտանք, ամբողջ գեղով բերել կտանք ու[4]…
— Հա՛, էդ էլավ։
Թնդանոթ է բերել տալու հասարակաց փողով, որ կարկուտը ցրում են։ (Կարկուտն արտերը տանում է, քանի տարի է հաց չունեն)։ Դեպի երկինք արձակում են.
— Վա՜հ, էդ մեղք բան ա, որ գյուլլեն գնա աստծուն էլ դիպչի։ (Անունը դնում են աստված սպանող)։
Աշխարքը առաջ է գնում, իսկ դուք՝ ետ։
Սուրենի հրապար<ակական> զայրույթը — տեսարան. հալածված տղերանց հետ դու ես մեր ումուդը, թաքուն լրագիրը կարդում են տանուտերի դեմ գրած։
Տանուտերը յուրայիններով հավաքված գզրին ասում են ձեն տա։
ԳԶԻՐԸ կանչում է.