— Եկեք հե՛յ, տանուտերը կանչում ա, հե՜յ։
(Հավաքվում են չորս կողմից իրանց գործիքներն ուսերին, որն <1 անընթ.>)։
— Ի՞նչ խաբար ա, տանուտեր։
— Ինչ խաբարը ո՞րն ա, գեղումը հազար ու մի բան կա, դուք գիտեք ոչ. քաղքիցը խաբար ա եկել, որ դուք քնած եք, հիմար եք, ախմախ եք, որ ձեր տանուտերն էլ․․․ ա՛յ տղա, մի կարդա՛։
Սկսում են կարդալ սխալներով։
— Նամակ խմբագրության։
— Ադա էդ նամակ ա, թե կազեթ։
Ժողովուրդը հուզվում է.
Գալիս է և <1 անընթ.> սկսում է վիճել, ճառել, դիմել ամբոխին, հայհոյել տանոաւերին։
— Լավ ես՝ ասում, վարժապետ ջան, մի քիչ կացի, տղե՛րք, եկեք։ Գնում են մարագիցը մեղրը հանում (վարժապետանց կոթովը, որ մինը բան է ուզել), մայրն աոաջը կտրում է։
ՏԱՆՈՒՏԵՐԸ (Հետը[1] դուրս են բերում կոթով մեղրը).— Հրես էս գրի Հա՛, ես ձեր Հ․․․գեղը քանդեցիք․ <1 անընԹ․> շանորդիք, ասում են Հաշտարխան քիչ գել կար, մինն էլ գյամով բերին, քո հերն անիծած․․. Ծեծում են թղթակցին։
Ամեն մինը մի տեղ է ցույց տալիս — վերստերի տարածությանը տարբեր[2]։
Ապա[3] իրանք մտնում են առաջուց թաքուն մի մութ շինության, թաքնվում։
— Տեսաք, որը որտեղ ցույց տվեց, բայց ավելի համոզվելու համար այժմ կլսեք։
Բերում են վկաներին, կենտ-կենտ իրարից հեռու կապում են սներից. երբ բոլորը դուրս են գնում, սրանք սկսում են խոսել։