Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/548

Այս էջը հաստատված է


Տղերքը գրածի վրա մեծ հույս ունեն։

— Հիմի էդ գրածովն ի՞նչ կանեն։

Մյուսը․– Ադա, ինչ հարիվն ես, էդ գրածը հիմի հասավ թագավորին, ոնց թե՝ ի՞նչ կանեն։

Սուրենի բացարձակ <1 անընթ.>։

Կարդում են լրագիրը։ Գնում են մարագի կողմը։ Մայրը առաջները կտրում է, կռվում, ծղրտում։

Գլ..— Ախպեր, թե ձեզանում բան չի կա, թողեք մտնենք ու դուրս գանք, էլի.․․ այ խալխ, ընչի չեն թողնում։

Մարագից դուրս բերելուց հետո ամբոխը կանչում է․

[1]Թնդանոթով կարկուտ են[2] զարկում։

— Հա, հա, հա, հա։

— Մեզ համար թնդանոթով կարկուտ են[3] տալիս, քու կարկուտի զարկող հերն անիծած։ (Սուրենը շարունակ լուռ նայում է)։

— Բռնեցեք էդ շան որդուն (եղբորը բռնում են)։

— Ինչ եք անում,— գոռում է Ս<ուրենն> ու միջամտում։ Սկսվում Է իրարանցում, մայրն Է ծղրտում և այլն, և այլն։

[Քաղաքից եկել են հյուրերը. ճանապարհորդում են. երիտասարդներ և օրիորդներ․ մեջներն Է և նա, որի հետ շատ են մոտեցել, որին երազել Է, փայփայել։ Ունենալ բնության գրկում, ժողովրդի մեջ․․․ թագուհի։ Նա մոռացել Է, նա միշտ կպած Է մի կավալերի։

Մի կարճ տեսակցության մեջ նա զգալ Է տալիս Սուրենին, հիասթափված ծանր կռվի մեջ, հոգեկան մաքառման մեջ տառապող սրտին[4] մի նոր ծանր հարված Է տալիս, նոր հիասթափումն։]

Մենակ, մենակ, խավարի մեջ քեֆ են անում։ Պատվում Է հյուրերին, երգում են ժողովրդական երգեր, խմում են ժողովրդի կենացը, գործիչների կենացը, Սուրենին գովում են։ Ներկա են գյուղացիք, նրանք Էլ են գովում[5]։

Գալիս Է Բաղոն, Սուրենին հայտնում Է նշանավոր գաղտնիքը

  1. [Քու]
  2. [զարկող]
  3. [հալածում]
  4. [բարդում է]
  5. [Քեֆի միջոցին]