անտառների թավուտների բնակիչներ, ահա ձեզ էսօր ընթրիք փառավոր։
Ազգային անգղերը <․․․>։
M. N.– էլ չի կարում նա անտառում արմատ ու խոտ որոնի քաղցը հագեցնելու, իսկ մենք չենք կարող հավաքել իր համար։
ԱՐՏԱՎԱԶԴ
(ՆԱԽԱՆՁ)
Նախանձեց հոր թաղման փառավորությանը։
Առաջ վրդովեցնող երազներ է տեսնում, կանչում երազահան մոգպետին։
Տանջվում է։
Սյունազարդ պալատում գիշերով, մինչ անքուն տանջվում էր Արտավազդը, հոր ուրվականը երևաց նրան և վշտացած հարցրեց, թե ինչո՞ւ է նախանձում յուր մահվան։
– Մինչ դու գնացիր, ամենը <...>։
– Ցորժամ յորս հեծցես <...>։
Տեսարանից ու արքայի անեծքից խելագարված Արտավազդը (գիշերը) զարթեցնում է և հրամայում առավոտը վաղ որսի երթալ[1])։
ՄԻ ՏԵՍԱՐԱՆ
Մասյաց սարերում..․ Մռայլ գիշեր ու կայծակ․ դես ու դեն փախած ձիավորների փողերի հնչյուն, շների ոռնոց։
– Չա՛ր, չեն հանդուրժիլ քեզ ազատ Մասիսի քաջերը, և երբ որսի կերթաս դեպի սարերն ազատ Մասյաց, քեզ կբռնեն քաջերը, կձգեն մութ և անլույս վիհը, որ էլ լույս չտեսնես։
- ↑ [Ապրանքի լուսամուտներից նայում են՝ ինչպես է ձին քշում խելագար արքա]