ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՆՈՋ ՎԻՇՏԸ
– Կնոջ ժպիտը մարդու սրտում մեղքեր է ծնում։ Ինչպես նրա հետ էիր քչփչում և այդպես[1] դու[2] շատ անգամ․․․
– Ինչ եք խոսում, ինձ ասա։
– Այն գիշեր նա ինձ հարցնում էր, թե իրավ են ասում, թե քո հայրը սուտ թղթերով պարտքի տակ է ձգել յուր բարեկամին և աղքատացրել։ Նա X-ի մասին էր հարցնում։
– Ի՞նչ, ուզում է բան գրել դրա վրա։
– Ես ասում էի, որ իմ հայրը նրան շատ էր սիրում[3]։
– Ասա, մինչև անգամ նրա փոքրիկ աղջկանն էլ ուզում է։
Երգեր․ սիրուհու վիշտը։
- Որդեգրել, ուսում տալ յուր հաշվով։ Հապա, ասա, էն իմ հայրը չէր, որ. Մաստարա գյուղի եկեղեցուն[4] 100 թ <ուման> փող ընծայեց, կամ, դու չես հիշում, որ խոլերայի ժամանակ[5] 90 թ<ուման՝> փող տվեցի ժողովրդի օգտին, դրանից էլ թող խոսան։
– Ամեն բան <2 անընթ․> նա քեզ։
(Կամաց–կամաց, խոսալով մտնում է մի ծերունի Համլիկի հորից մնացած տարածների համար)։
Լսում է։
– Նրանից[6] կարող ես իմանալ։
– Կարող եմ։
– Հա, իմացիր, ղու (մի գաղտնիք)։
– Բայց տես, զգուշացիր, սիրահարական սիլի–բիլի չլինի։ (Գաղտնիքն իմանում է, հորն ասում և վնասում սիրահարին )։
(Դաժան մարդու որդին հաճախ լինում է առաքինի և սիրելի, բայց կեղծավորի որդին միշտ ժառանգում է հոր բնավորությունից)։
Թղթակից է Համլիկը և վեպեր է գրում։
Պարզություն։