Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/557

Այս էջը հաստատված է

Քեզ անողոք պատիժ կտար, քե՛զ, եթե մյուսը չարգելեր մտածողությամբ, խղճի և գժտության ուժով։ Դու կանացի ստրկության դարերի ընթացքում (այս կյանքի մութ խորշերում) պատրաստած և արձակած մի նետ ես՝ թունավորված ստրկության բոլոր թույներով։

– Դու գործ կատարող մարդ չես, բարեկամ, դու ուրիշ հաշիվներ ունես, որ քեզ ավելի շատ են զբաղեցնում, քան մեր (եկամուտները)։ (Եվ դուրս է գնում տերը)։ Ապա աղջիկն է խոսում։

– Դու ուրիշ հաշիվներ ունես։ (Նա լուռ, մտախոհ լսում է)։

– Հաշիվները պրծել եմ[1]։

– <2 անընթ.>։

Մի մարդ, որ խաղաղ ժամանակներում կարող է ստեր խոսալ, սրտակից ընկեր, մտերիմ անվանել բախտավորներին և դժբախտության ժամանակ խրատներ կարդալ, բարոյականության դասեր տալ, խոհեմություն քարոզել, չարած սխալները թվել, հիշեցնել․ օ, հեռու, հեռու, ստախոս, փոքրոգի, ստրկի որդի, [եթե] այսպես չլիներ, տեսնում ես[2] իմ մռայլությունը, տեսնում ես գլուխս սպիտակել է բոլորովին, դու էլ կունենայիր սիպտակ մազեր։

ТРАГЕДИЯ ПАДЕНИЕ

Համլիկը բարձր է ոչ հասարակական, այլ հոգեկան դիրքով, հզոր և առաքինի հատկություններով։

Որքան բարձր ու մեծ է զոհը, այնքան սարսափելի է մահը։

Ժամանակակից կյանքի մեջ խորտակվում է ճշմարտությունը, և ազատ զգացմունքների, անկեղծ սիրո ոգին, ինչպես անհատի երգը, խլանում է գիշերային ավազակների շահագոռ աղմուկի մեջ, առանց լսվելու, առանց հասկացվելու։

  1. [դուրս եկած գումարն է]
  2. [գլուխս սպիտակել է]