են ուրախությունից, ավազակները լցվել են, սոված գայլերի ոհմակների նման քաղաքի պարիսպների տակերն են հասել, և ամեն մտնող մի բան է ասում։ Մտնում է մի իշխան.
– Մի հոգսը գեո մահացու չի[1] Վրաստանից պատգամավորներ եկան[2], օգնություն են ուզում կայսեր դեմ[3]։ Ասում են, այս նոր հանգամանքները իրան համար բարեհաջող է գտել քո եղբայրը։
– Եմ թշնամիների եղբայրը։
Նա էլ պատեհ ժամանակ է համարում վեր կենալու։ (Գոսից աղմուկներ, ձայներ)։ ժողովուրդը[4] պատերին։
– Պետք է հանգստացնել։
– Մի քանի խոսք ասացեք պատշգամբից, վեհափառ տեր։
Կաթողիկոսը գնում է, գալիս է, մի կողմից խոսում է բարձրաձայն։
– Հանգստացեք, այդ բոլորը սուտ լուրեր են, դրանք սովորական ելուզակներ են[5], որ միշտ կարգադրած է մեր մեծազոր թագավորը, ամեն ինչ բարի կլինի[6]։ Գնացեք ձեր տները, հանգիստ եղեք և աղոթք արեք, որ աստված զորացնի ձեր թագավորին աղաչեցեք, որ նա հալածի ձեր թշնամուն, խաղաղությո՜ւն, խաղաղությո՛ւն․․․
Ետ է դառնում, մոմռացող ծովի նման և հրապարակից զարկվում է պալատի պատերին, պահակները հազիվ են կարողանում[7] <․․․>:
– Ամենից հապճեպն է այդ անօրենների գրոհը, դեռ այդ հոգանք։