Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/560

Այս էջը հաստատված է

այդ հեղեղի առաջը բռնիր, իսկ մենք այստեղ կհոգանք[1] մյուս <․..>։

(Սարգիսը գրքերը ակնարկելով կողքին կանգնած իշխաններին, իսկ սա[2]գրում է (թագավորը)).

– Դուք էլ անցեք, իշխաններ, ժողովրդի միջով, քաղաքը հանգստացրեք, հազար մի ազգի ժողովուրդ է ապրում, այս մի անտանելի[3], վտանգավոր գազանանոց է դարձած։

– Իմացեք, ինչ պատգամով են եկել Վրաստանից, երեկոյան հավաքվենք՝ խորհուրդ անելու, կարգադրելու մեր անելիքը, որ այնպես ընդունենք։

Իշխանները դուրս են գնում[4]։

Ներս են գալիս սարսափահար՝ թագավորի մայրը և թագուհին, իրանք շփոթված, շփոթ և ահ են ազդում իրանց ահով, դողով։

– Հանգստացիր, մայր, թողեք մենք հանգիստ կարգադրենք։

[5]Ասա պատրաստեն կառքը, ես ուզում եմ իջնել եկեղեցին, հսկում անեն․ (այսքան անօրինություն որ կա այս քաղաքի մեջ, պետք է կործանվի)։ Մայրը պատրաստվում է եկեղեցի գնալ։

Կինը պատմում է, որ երազ է տեսել։ Թագավորը[6] ղրկում է Սարգսին, որ անցնի քաղաքի միջով, հանգստացնի ժողովրդին.

– Ես[7] ավելի հանգիստ կլինեմ։

ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՆԱԿ

– Ես պատերազմն ատեցի, նա ինձ եղբայրացավ․ ինչ են ուզում այս <1 անընթ.>։

  1. [վրա]
  2. [աղոթում է]
  3. [սարս<ափելի>]
  4. [— Բայց ավելի լավ է, դու գնաս, քեռի, նստիր քո սև նժույգին, քո բոլոր շքանշաններով ու <1 անընթ.> անցիր հրապարակներով, հանգստացրու [զորք<ին>) ժողովրդին, ես ավելի հանգիստ կլինեմ։ Նա էլ է գնում։]
  5. [Ասա հսկում նշանակեն]
  6. [դուրս]
  7. [այն ժամանակ]