ՎԱՀՐԱՄ.– Քեզ հետ թագավորն է խոսում, պատասխանիր, ինչ ես վայ տալիս։
– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ․– թագավորին նայելով գոռում է ու թողնում, մտնում անտառը, գոռում հեռանալով՝ վա՛յ ինձ․․․
Թ<ԱԳԱՎՈՐ>[1]․– Խելագար էր այս մարդը։
– Խելագար էր,– պատասխանում են ապշած իշխանները և ծիծաղում։
Թ<ԱԳԱՎՈՐ>– Ո՞վ գիտե, ինչ մարդ էր։
ՎԱՀՐԱՄ.– Գուցե սուրբ էր.– և սկսում են ծիծաղել ու ուզում են շարունակել ընթացքը։
Հանկարծ արևը խավարում է։ Արևի սկավառակը մի արենային գնդի նման երևում է մթնում-բեմի խորքում, ծառերի ետևը, երկնքում[2] փայլում են աստղերը, զարհուրանք ու շփոթ[3] արարածների ու մարդկանց մեջ. լեզուները կապվում է և խելագարի նման[4] ընկնում են[5] գետին։
II ձև
Ա. գործողություն
Անի քաղաքի պարիսպը ներսից. նայում են դեպի դուրս, դաշտը, խոսում են, նկարագրում են դաշտը։
– Ճանապարհ տվեք,– գալիս է մայրը։
ՄԱՅՐԸ․– Ճանապարհ տվեք, տեսնեմ որն է քաջ իմ որդիներից։
Նա սարսափով նայում է դաշտին, և հենց սկսվում է պատերազմը, նրան ցած են բերում, զանգերն սկսում են ղողանջել, լսվում է պատերազմի հեռավոր շռինդը, վարագույրն իջնում է։
Թ<ագավո>րի ապարանքում, մի դահլիճ.
Մտնում է թ<ա>գ<ավո>րը մեծերի հետ։
– Դեռ եղբորս տված վերքերից արյուն է հոսում, սելջուկներն[6] եկան, դեռ նրանք դուրս չեն եկել մեր սահմաններից։