Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/564

Այս էջը հաստատված է

– Մեր թագավորը եղբայրական ողջույն է ղրկում ձեզ, տեր, և հարցնում է ձեր տերության ողջությունը, հարգանք են մատուցանում մեր իշխանները և զորքերը։


Հ<ովհաննես> Թագ<ավորը> կրոնավորների հետ խոսում է, որ վանք շինեն, դպրոց պահեն։ Գալիս է Վեյստը։

Հ<ովհաննես> թագ<ավորը> մենակ մտածում է, խոսում է, թե[1] պատգամ ուղարկենք, ասենք՝ ի՞նչ եք կամենում, մենք ձեզ թշնամի չենք, մենք չենք դիպել ձեր անունին, ոչ էլ ծուռ նայել ենք դեպի ձեր կողմը։ Ինչո՞ւ եք դուք hրով ու կրակով գալիս[2], այո՝ ես որ ասում եմ, ոչ թե պարտության երկյուղը, այլ այն մտքից, թե ինչ պետք է զուր տեղը մարդիկ կորչեն, ինչ եք ուզում, ինչ արդարություն է, որ ձեզ առաջնորդում է մեր կողմը այդպիսի նպատակով։

Ժողովուրդների անեծքն եք ուզում[3], ավելի լավ չէ՞ր, եթե օրհնեին։

Երեխան թունավորված ճչում է մոտիկ սենյակներից, Հովհ<աննես> թագավորը գալարվում է, օգնող է կանչում, ելք է խնդրում[4], հրամայում, որ իսկույն գտնեն բերեն Սարգսին՝ իր փորձված մորեղբորը։ Սարգիսն ուշանում է։ Գալիս են հեքիմներ և այլն։ Կրկին հրամայում է, որ կանչեն։ Գալիս է Սարգիսը։ Երեխան ճչում է, տակնուվրա է անում, ցնցում է Սարգսի ժայռ բնավորությունը, չի կարողանում կանգնել, հերոսաբար ճգնում է տանել այդ ծանր ահավոր վայրկյանը։

– Թող,– ասում է,– գնամ, ես գտնեմ մի բժիշկ,– և դուրս է գնում և այլն։

Իր նշանած[5] <․․․>։

Ինչպես արեգակը ծագում է[6] քաղաքների ավերակների վրա, այնպես կբարձրանա նա Բագրատունյաց <..․>։

Թագուհիները– ճանապարհ տվեք։

– Մայրը, մայրը։

  1. [մարդ]
  2. [թող հաշտվենք]
  3. [թողեք]
  4. [կան<չում>]
  5. [նշանած[ի ու իր սի]
  6. [երկրաշարժից ավերված]