Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/567

Այս էջը հաստատված է



ՏԱՆՋՈՂ ՁԱՅՆԵՐ

Ուզում է թողնել– երեխաներին– վերցնել տանել, երբ խնդիրը վերջացվի։

— Բաս ես ինչպես մնամ առանց երեխաների[1]։— Նորից ձայն տվեց իմ հիվանդ խղճին— տանջվում է։


Գնում է վրդովված փաստաբանի մոտ։ Ո՞ւմ են պատկանում օրենքով երեխաները— հորը։

— Լավ— խնդում է։

Ապա կրկին տանջվում է, մտորում— ես նրան կթողնեմ— ես կարող եմ նրանից հեռանալ– բայց ի՞նչպես զրկեմ նրանց իրանց մորից, ի՞նչ իրավունքով— այդ ժամանակ երեխան ձայն է տալիս՝ մայրիկ, մայրիկ և այլն։

Ահա ինչ է հասկանում նա, քո մայրը քեզ վերցնում է— դու ահա —

Բայց ինչ է հասկանում նա– նա միայն մի բան գիտի– այն է, որ յուր մայրիկն ամենաթանկն է աշխարհում— նրանից չի բաժանվիլ, եթե բաժանի։

Ապահարզան[2]— Մի գրական մարդ է եկել[3]— խոսում են մի քիչ, մտնում է մյուս սենյակը կնոջը ասելու, որ գա[4] բարևի և այլն— նա մրթմրթում է, թե ամեն մի հիմարի տուն կգցի, ու դեռ արի հետն էլ բարևիր․

— Ինչ հիմար, ախր դա[5] հայտնի և այլն։

— Հողեմ դրա գլուխն էլ, իրան վեպերինն էլ,— դուրս է գնում, կրկին խոսում են (մյուս բաժնում)։

— Ախպեր, զարմանալի մարդիկ ենք մենք— ինչքան էլ կրթվենք, էլի ասիացի ենք[6], դու էլ քո կնոջը X-ի նման ես պահում— չես ուզում մարդու հետ ծանոթանա․

— Չէ, նա ազատ է։




<ԺՈՂՈՎՈՒՄ ՆԱ ՎԵՐ է ԿԵՆՈՒՄ>

Ժողովում նա վեր է կենում խոսալու թե չէ կամ մի անմեղ բան է ասում— նա ծափահարում է, գոռում է՝ կեցցե։

  1. [Ահա]
  2. [տանջող ձայներ]
  3. [մտնում է մյուս]
  4. [ծանոթացնի]
  5. [մեր]
  6. [տիկնոջը]
561