Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/569

Այս էջը հաստատված է



<Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ-Ի>

Ի սկզբանե էր բանն-ի բացատրությունը. Գանձակեցի Մելիք Մնացականը մի մարմնի տաքություն չափելու ջերմաչափ է ունենում, ամառվան (Գանձակի) շոգին[1] սաստիկ շոգում է։ Ծառային ղրկում է, թե տես քանի աստիճան է։ Ծառան գնում է— գալիս, թե՝ զրոյից էլ չորս աստիճան ցած է․

— Բա՛, ես էլ ասում եմ ընչի եմ մրսում— գնա մի քուրքս բեր, էս ինչ ցուրտ ա էլել։




<ՆՅՈՒԹԵՐ>

Տղեք, մելիք Սարգսյանց մի կարաս կարմիր գինի ուներ, չէր ծախում, սպասում էր, որ պատերազմ լինի, միշտ հետաքրքրվում էր, հեռագիրներ էր կարդում, հարցուփորձ անում, որ Անգլիան ու ռուսը կկռվեն, Տաճկաստանը վեր է կենում և այլն—

Կամ խոլերա պետք է լինի— ասում են, Բաքու մի օրումը հինգ հոգի հանկարծամահ են եղել (Կարմիր գինին է ամրանալու միջոցը— ով գիտի, շիշը կտա։) և այլն— Հնդկաստանում օրը 5000 հոգի մեռնում են— անպատճառ կգա։


<ԵՂՆԻԿՆ ՈՒ ԿՐԻԱՆ>

Վիրավոր եղնիկը փախած հանդիպում է կրիային։

— Ինչ է պատահել։

— Որսկանը զարկեց։

— Ա՜խ[2], ինչ են ուզում էդ անգութ մարդիկ մեզանից,— հառաչեց կրիան։

— Երանի որսկանն ինձ տասը գնդակ տար, միայն թե դու չխառնվեիր մեր նախրին,— պատաս<խանեց> եղնիկը։



  1. [նստած]
  2. [երանի իմանամ]