Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/572

Այս էջը հաստատված է

էին քարոզելու մարդկանց—որ որքան մեծանա իրանց փորը— այնքան մեծանում է դրախտի դուռը[1] մեռած[2] անդամների առջև, նրանց ծնողների, որդոց ու բարեկամների առջև։ Նրանք փրկության անունով մտնում էին մարդոց սիրտը և նրանց գաղտնիքները որսում։ Հնությունը նրանց էր հանձնում մարդոց բախտը կառավարելու իրավունքը և նրանք ջանում էին ամուր պահել[3] հնության մշուշը մարդկային կյանքի վերա։

Նրանք ատյան էին կազմում՝ պատժելու հանցանքը ճշմարտության անունով[4]։ Մարդիկ խաբված չէին կարողանում իրանց հայացքով թափանցել նրանց խորհրդարանը։ Եվ ահա մի օր Աստղիկը[5] վշտացած ներկայացավ ողորմած․․․ երի ատենին, ցույց տվեց յուր արյունազանգ մազերն ու դեմքը, կուրծքը և արտասվալի աչքերով, հեկեկանքից խեղդվելով, կարողացավ սոսկալի կերպով նկարագրել յուր դժոխային տանջանքները, որ անմեղ ստանում էր մի անգութից, որի հետ կապված էր և լալագին բողոքելով թախանձում էր քանդել այդ կապերը․․․

Ներկայացավ և մեղադրյալը՝ Բաքոսի ջերմեռանդ սպասավորը, փրփուրը բերնին և արբած արյունով լիքն աչքերը։

Դու կապված ես հավիտենական անքակտելի կապով, լրբության սանձերը, ասված է ձեր պայմանագրի մեջ, թե տանելու եք ամեն տեսակ ցավ ու տանջանք միասին։

Դու տեսնում ես այն այրին, որ բնակվում է այդ պալատի պատի տակ։ Նա յուր պատվի <1 անընթ.> է ուտում։


ԽԻՂՃԸ

Այս պատահել է հին, հին, անհիշելի ժամանակները, երբ դեռ պատմությունը[6] չէր գրվում։

Այն ժամանակ էլ, պատահում էր մարդիկ հիմարություններ էին անում, բայց ոչ ոք նրանց հիմարությունը գրի չէր

  1. [ոգիների համար հայրերի և մայրերի]
  2. []
  3. [պահ[ում էին]ել]
  4. [Առհասարակ]
  5. [Ամուրը]
  6. [դեռ]