|
Պառավը սարսափած կրակը[1] հանգցնում է, հատակից ներքնատունը բաց անում ու ընկնում էնտեղ, տապ անում[2]։ Ոչ մեռած, ոչ կենդանի՝ էնպես կա։ Արջը սրահն է ընկնում[3], փետը[4] թրխկացնելով, դռան փակը ետ է գցում․․․ Խրճիթն է խրվում, մթնումը ոտը
փոխում է թե չէ՝ դրըխկ, ընկնում է ներքնատունը՝ պառավի գլխին։
Արջը զռում է, պառավը գոռում է․․․ Պառավի մարդը զարթնում է, վեր է թռչում ընկնում գյուղամեջ, ժողովրդին օգնության կանչի։ Մինչև գնում է կանչում, մինչև գալիս են, գալիս են խրճիթն են մտնում, տեսնում են արդեն կաղ արջը ներքնատանը պառավի ոսկորները լիզում է․․․
Վրա են թափում[5], տալիս են արջին սպանում, բայց արջին սպանելով հո պառավը էլ կենդանանալ չի[6]։ Ասենք թե՝ պառավն էլ էնպես պառավ է լինում, որ ոչ ոք չի ափսոսում[7]։
Մի գամփռ է լինում, մի վատ տեր է ունենում։ Էս տերը էս գամփռին օրերից շատը սոված է պահում։ Մի օր էլ էս շան համբերությունը որ հատնում է, վեր է կենում կորչում։ Գնում է, գնում, ճամփին մի ծիտ է պատահում, ասում է.
— Էդ ինչո՞ւ ես էդքան տխուր, շուն ախպեր։
Շունը թե՝