Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/586

Այս էջը հաստատված է
(ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՅԱՆՔԻՑ)

Լոռըցու դատը.– Մի լոռըցու տան առաջից հարևանի խոզն անցնելիս շունը հասնում բուդը պատռում է, խոզի ճղղոցին տերը դուրս է գալիս և շնատիրոջը հայհոյելուց հետո գնում է քյոխվին գանգատվում։

Քյոխվեն իսկույն կանչում է շնատիրոջը և հանդիմանելուց հետո վճռում է, որ տուգանք տա խոզատիրոջ։ Շնատերն իրեն պաշտպանում և արդարացնում է. «քյոխվա ջան, գլխիդ ղուրբան, որ ես խոզ ըլեմ դու շուն, ձեր դռնովն խրթխորթալե անցկենալիս հասնիլ չե՞ս բուդս ճոթռիլ»։

«Չէ, էս բալամի ասածն էլա ըղորթ»,— վճռեց քյոխվեն և տուգանքից ազատեց շնատիրոջը։


***

Լոռըցու օրհնանքը.— Մի լոռըցի անցնելիս հարևանը հրավիրում է թաժա հաց ուտելու. «Ադա՛, Սաքո դեսն արի՛, տաք հաց կտրի».– Շնորհակալ եմ քի մատաղ, խադադ եմ, ձեր տաք հաց Աստոծ կտրի,— պատասխանում է անցվորը։


***

Մի լոռըցու իրան թշնամին պատահում է դաշտումն, սաստիկ ծեծում ու հեռանում, նրա հեռանալուց հետո գլուխը բարձրացնում է ծեծվածը և տեսնում՝ մեկ մարդ է գնում դիմացը, ձայն է տալիս նրա ետևից. «Ա՛յ դիմացի գնացող հե՜յ, քի մատաղ ուշքս վրես չէր, էս կնկհավատը շա՞տ էլ տվուց ինձ, թե չէ»։