Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/590

Այս էջը հաստատված է

– Ինչ ես կարթըմ տիրացու, ահրըմ էս թամասուկ ա,– ընդհատեց տվողը։

– Հեր օխնած, դե ասա՛ թամասուկ ա որ թամասուկավարի կարթամ է՛,–հանդիմանեց տիրացուն և սկսեց թամասուկավարի կարդալ։


***

Թուրքաքամակ դսեղեցի[1] Ուհանես աղեն (զինվորական) Ջալալօղլուցը դուրս գալիս ետևիցը մի սապնասիրուն ջալալօղլեցի կանչում է.

– Ուհանե՛ս աղա, Ուհանե՛ս աղա։

Ուհանես աղեն ձին կանգնեցնում է ու հարցնում.

– Ի՞նչ ես ուզում, այ տղա։

– Քե՛զ հետ չեմ, աղա։

– Բա ո՞ւմ հետ ես։

– Ա–նց Ուհանես աղին եմ կանչում։

Դսեղեցի Ուհանես աղեն յուր մոտ է կանչում Ա–նց Ուհանես աղին ու հարցնում.

– Այ տղա, դուն ի՞նչ աղա ես։

– Ոչինչ աղա, դե էնպես ասում են էլի։ Այս լսելով մտրակը քաշում է, սկսում ծեծել Ա–նց Ուհանես աղին՝ ասելով.

– Տո հարամզադա, ես գնամ կռվումը դոշս կարմիր գուլլին դեմ անեմ, դուն ձեռները ջեբումդ ման գաս, ու՝ համ ես, Ուհանես աղա, համ դո՞ւն։


***

Մի ագռավակեր կուրթանեցի գնում է Դսեղ, ճանապարհին թամբը տակիցր կորցնում է և չէ իմանում– այնքան է մտքի ծովն ընկած լինում։ Գյուղը գնալով հայտնում է, թե ինքը մի հնարագետ ուստա մարդ է՝ եկած հատկապես Կալքարիցը մեղր հանելու.

  1. Լոռու ծաղրածուները ամեն գյուղի մի ածականով կնքել են ժողովրդի ոգուն հարմար, դսեղցոց մարդասպան էլ են ասում։