Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/591

Այս էջը հաստատված է

– Ինչպե՞ս պետք է հանես մեղրը,– հարցնում են նրան,– չէ՞ որ ճամփա չկա գնալու։

– Ինձ թոկով քաշ կանեք, ու կհանեմ։

– Ահըմ Կալքարը հարյուր գազ բարձրություն ունի, որ թոկը կտրի, վեր ընկնես՝ մեծ թիքեդ ականջդ կմնա։

– Էդ էլ եմ միտք արել,– հանգիստ պատասխանում է ուստեն։

– Ո՞նց ես միտք արել։

– Ես կմտնեմ կոթի մեջ (տակառի նման է), թոկը կոթիցը կկապենք, քաշ կանեք, թեկուզ թոկը կտրվի, ես կոթի միջին կլիմ, ինձ ի՞նչ պտի ըլիլ։


***

Մեկ լոռըցի հուլիսի տոթ օրին յուր գոմեշն և էշը տանում է գետը ջուր խմեցնելու։ Չվանի մեկ ծայրը կապում է էշի վզից, մյուսը՝ գոմեշի վզից։ Գոմեշը արևի տոթից նեղացած, մտնում է գետի խորքը՝ քարշ տալով և յուր հետ էշին։ Էշը չկարողանալով դիմանալ, խեղդվում է ու ջրի երեսին ոտները ձգած պտտում էր։ Տերը նստած էր մեկ բարձր տեղ, բռնութի էր քաշում և ասում.

– Այ ցավս տանես, ո՜նց ջրով կշտացել ա ու արխային ոնները ծքել ա պարկե։


***

Լոռըցու մինը հյուր է լինում քաղաքում մի հարուստ ընտանիքում։ Ճաշի ժամանակ ոսկորը կրծելուց հետո շպրտում է լուսամուտից դուրս ձգելու և տալիս է ապակին ջարդում, այս երևույթից զարմացած նա բացականչում է. «Պի՜, ձեզ մատա՜ղ, հրե՛ս, լիսը սառցրել ե՜ն»։


***

Երկու լոռըցի տավար էին արածեցնում, գիշերը նրանցից մեկը տավարի ներքևն է քնում, մյուսը՝ վերևը․ վերջինս գիշերվան կեսին աչքը բաց է անում տեսնում՝ մի թուրք դաշույնը հանած յուր գլխի վերևը կանգնած, իսկ մյուսը