Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/604

Այս էջը հաստատված է



< Թարգմանություն >

ՆԱԽՕՐԵԻՆ

1895 թվի ամառը ես անցկացրի Լռովա սարերում: Էդ ժամանակ նոբնոր էին սկսվել Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղու շինության աշխատանքները, և բանվորներն էլ լեփ—լեցուն էին Լոռվա ձորում։

Իրիկնադեմ էր։ Ուհանես բիձու դռան գերանների վրա նստոտած զրույց էին անում մի քանի գյուղացի։ Խոսում էին կառուցվող երկաթուղու մասին, թե ինչի՞ համար է կառուցվում, օգո՞ւտ, թե վնաս կբերի գյուղացիներին, ի՞նչ կարժենա, ինչպե՞ս են օկսվել աշխատանքները և այլն։ Նեսո բիձեն սկսեց պատմել, թե երբ և ինչպես են սկսվել կառուցման աշխատանքները

— Մի տարի ես ու մեր Մագոն անտառից բացատ դուրս եկանք։ Մին էլ տեսնենք ներքևը՝ ձորում, մի քանի սիպտակ շլապկավոր մարդիկ երևացին ու ջուրնիվեր, ջուրնիվեր գնացին։ Ես մեկունց գլխի ընկա, որ դրանք երկրաչափեր են։

— Ասի՝ հե՛ Մագո։

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ էստեղ մի բան կա։

— Թե՝ ի՞նչ պտի ըլիլ ճամփորդ մարդիկ են, կարելի ճամփեն կորցրել են, իրենց համար գնում են։

— Ասի՝ չէ, էստեղ մի բան կա, ետնա կիմանաս։

Եկանք տեսանք շաղացի կտերը մի սիպտակ փետ ու տնկած,

— Ասի՝ հե՛ Մադո։

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ հիմի տեսա՞ր։

— Թե՝ էս ի՞նչ ա որ։

— Ասի՝ հալա դեռ կաց, ետնա կիմանաս․․․

Ճիշտ էդպես էլ եղավ։ Սրանից մի քանի ժամանակ անցկացավ, մին էլ տեսնենք գազեթ եկավ, թե՝ բա՜ երկաթուղու ճամփեն դեսն են տանում․․․

— Ասի՝ հե՛ Մադո։

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ հիմի տեսար՝ խոսքս որտեղ դուրս եկավ։

— Ի՞նչ մի վնաս բան ա, որ երկաթուղին դեսն են տանում,— դիմեցի ես Նեսո բիձուն։

— Ո՞նց թե ինչն ա վնաս։ Ամեն ինչն էլ վնաս ա։

— Քո ասելով ի՞նչ վնաս բան կա էդտեղ,— պնդեցի ես։

— Ամեն ինչ նոր ձևով կգնա ու մեզ օգուտ չի բերի։

— Ինչի՞ օգուտ չի բերի։ Հակառակ՝ ավելի շատ լուսավորություն կլինի։

— Գիտես, ինչ, քեզ մատաղ։ Մեր ամեն ինչը կձախողվի, իսկ թե ետնա լուսավորություն կըլի թե մի ուրիշ բան՝ էդ գլուխս չի մտնում։

— Վնաս չի, բա ի՞նչ ա,— ինձ դիմելով մեջ ընկավ հեռու նստած