Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/612

Այս էջը հաստատված է

մոտիկ եռանդի գլուխը բարձրացա, տեսնեմ ու ջրին ա գնում։ Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ նալլաթ չար սատանին, յարալու արջը գեշ ա, կբռնի՝ կփչացնի։ էն ա ինչ՝ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ էլավ։ Ամա էն օրերում ձորի վրա շատ ղուզղուն պըտիտ եկավ, պետք ա որ սատկած ըլեր

ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Լ III, 1909

Լ-ի բնագիրը բաժանված է մասերի՝ Ա, Բ, Գ


էջ 60,տ 5 Առավոտը ~ Թե՝ դե՛, լավ / Մեկ էլ գիշերը մին էլ տեսնենք խոզը :::բվացրեց։ Տեսնենք, ըհը՛, էլ եկավ։ Սրան մին էլ քշեցինք։
Ասի՝ Ավագ։
Թե՝ ի՞նչ է,
Ասի՝ էս անիրավը խոզի թշնամի է ու էս է մեզ էլ ճանաչել է, էլ հանգստացնելու չի։
Թե՝ բան չունե՜ս։
Ասի՝ դե՜, կտեսնես։
Այ տղա, դրուստ որ, մեկ էլ գիշերը մին էլ տեսնենք, ետ եկավ։ էլ սրան դատարկ ճամբու դրինք։
Ասի՝ Ավագ, տեսա՞ր, որ ասի սա մեզ հանգիստ չի թողնելու։
Թե՝ բա ոնց անենք։
Ասի՝ ոնցն Էն Է, որ դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը
մի հրացան բերեմ։
Թե՝գե՜, լավ։
տ 10 շիտակ/ թուշ
տ 13 մոշենու/ մոշըքտո
տ 17 հրացանիս/ թվանքիս
տ 18 օլորում/ ոլորում
տ 20 թողնում/ թողում
տ 28 եղավ/ Էլավ
էջ 62, տ 1 օգնի/ քամակ
տ 6 աչքի ենք գցել/ աչքի ենք գցել։ Ես էլ իմացել եմ գիտեցող
մարդից, թե արջը մարդի երեսի կթքի, որ աչքերը շաղի,
շշկրացնի։ Էս գիտեմ, ամա էն սահաթին մտիցս ջնկել է։
տ 7 մարդի/ մարդու