Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/618

Այս էջը հաստատված է



ՀԱՏՎԱԾ-ՏԱՐԲԵՐԱԿ

Լ IV, 1914

ԵՂՆԻԿԻ ՏԵՐԸ

Որսկանը սարերում որսի էր ման գալի։ Մին էլ ժայռի ետևից դեմն է նետվում մի սիրուն եղնիկ։

Եղնիկը շշկլած կանգնում է, մնում է աչքերը գցած որսկանի աչքերին։

Որսկանը նշան է դնում, որ սպանի։

Հանկարծ նրան այնպես է թվում, որ առջևը կանգնեց մեկը, կարծես մի կին ու ձայն տվավ։

– Կանգնի՛, անիրավ, մի՛ սպանի իմ եղնիկին։ Դու ապրում ես, սա էլ պիտի ապրի։

Որսկանը սարսափած ետ է գալիս տուն, հրացանը կախում է պատից ու էն օրվանից թողնում է որսկանությունը։



ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լ I, 1907

տ 2 գալի։ Մին էլ / Մեկ էլ դեմն է նետվում մի եղնիկ։ Եղնիկը շշկլվում է, կանգնում, մտիկ է անում որսկանի երեսին։ Որսկանը նշան է դնում, որ սպանի, էստեղ դեմը դուրս է գալիս մի սիրուն կին, սարի ոգին, ու աղաղակում,
տ 11 սարսափած \ դողդողալով
տ 11 հրացանը կախում է որսկանությունը \ ու, էն է ու էն, դադար է տալիս որսին


Լ II, 1908

տ 7 Հանկարծ նրան ~ ձայն տվավ / Հանկարծ առջևը հայտնվում է մի սիրուն կին, սարի ոգին, ու ձայն է տալիս

Լ

տ 9 սպանի / սպանիր