Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/623

Այս էջը հաստատված է

[Իշի գելն, ասում են, անգաճի տակին ա։ Իշի շատ է սիրում։ Ոչխարն էլ, էշն էլ շատ անգամ ետիցն են ընկնում։]

Ինքը կապիտ էր, անգաճնին խլուշ, պոչը կախ, գնալիս էլ ցինգիր– ցինգիր էր անում — էտ ա՝ գել կըլեր, էլի։

Կոնդի վրա

Ինքն էլ ցինգիր–ցինգիր էր անում, էտ ա գել ա էլի։

Ռոստոմը — Գելը հոտառություն ունի։

[Գելը եթե վտանգի մեջ ընկնի, երբեք ընկերը նրան մենակ չի թողնիլ ու փախչիլ։

Ձիու քնթիցն է բռնում։ Որձ ձին [հեշտ] շատ է վտանգավոր գիլի համար։ Մադիանը քուռակը դոշի տակն է քաշում ու կանգնում։

Եթե մինը մի տեղ ոռնաց, իսկույն օգնության են գալի։

Մի տավար եթե գոռաց (գիլի գոռացնելը ուրիշ տեսակ է) իսկույն բոլորը հավաքվում են։]

Գելը քիչ կոկը դուրս կգա — անտառումն է լինում և անտառի բերնին, իսկ աղվեսը դզերում շատ է լինում — մկան պատճառով գուցե։

[Խամ գելը իծին որ բռնում է, էծը ճղավում է թե չէ՝ թողնում է փախչում։]

МИР ЖИВОТН<ЫХ> ПЕРГАМИНА

ԽՈՐԱՄԱՆԿՈԻԹՅՈԻն

Գելը ձիու վրա հարձակվելու ժամանակ խորամանկություն է բանեցնում, թաթախվում է ջրի կամ ցեխի մեջ ու ցեխը կամ ջուրը [խփում] տալիս զոհի աչքերին, աչքերը շաղում ու շաղված մոմենտից օգտվելով հարձակվում, վզից բռնում։ Мир живот<ных,> 151:

Գիլի ճուտերին բռնել են (ծխով հանել են) — ընկել են իբրև սատկած — հենց հեռացել են, տապ արել — կամաց աչքները բաց են արել, վեր կացել փախել։ էլի բռնել են, էլի սատկած են ձևացել, էս անգամ երբ շներին հիս են արել, վեր են կացել, սկսել են կռվել։ Նույն 151։

Երբ փոսի մեջ բrնում են կամ թակարդով՝ գիլանը սատկած են ձևանում։ Նույն 151։

[Երբեմն էգ ու որձ գիլանը ոչխարի վրա գնալիս մինը խաբս է տալի, շներին ետևից տանում — մյուսը հարձակվում է, ոչխարը փախցնում ու երբեմն էլ ետ գալի ընկերին օգնության— 152։

Գիլանու ու ձիանու կռիվը, էշ 247 М<ир> ж<ивотних>։]