Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/63

Այս էջը հաստատված է

քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:

Թե՝ դե՜, լավ։

Բ

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա։ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է։ Ման եկա. որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց։

Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։

Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի։

Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ։ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ։ Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց։ Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել։ Էստեղ մեջքս կոտրեց։ Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ։ Բռնեցինք իրար։

Գ

Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է։ Ձեն տվի, «Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»։

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։

61