Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/655

Այս էջը հաստատված է

— [Ի՜նչ եք սովորել, հապա կարող ես ասել, ի՞նչ բան է շունը,– հարցրեց մեր ծանոթը) Լավ, լավ, դե ասա տեսնենք, որն է քո սովորած շունը։

Ես սկսեցի։

«Շունը չորքոտանի, կաթնասուն, մսակեր, ընտանի կենդանի է։ Նա ունի մի գլուխ, երկու աչք, մի քիթ, մի պոչ, 34 ատամ։ Նրա մորթին ծածկված է մազով։ Նա ծնում է սովորաբար 4—6 ձագ, բայց պատահում է և մինչև 12<-ն է> ծնում։ Շան ձագերը ծնվում են առաջին ատամներով, բայց կույր են լինում և միայն 10—12 օրից հետո են աչքները բաց անում։ Շունը ապրում է 15—20 տարի։ Նա մարդուն շատ օգուտ է տալիս»։

Մեր ծանոթը ժպտում էր։ Ես սկսեցի շփոթվել, մանավանդ գիտեցածս էլ հատ[նում էր]ավ։

— Այո, այո, ճիշտ ես ասում սիրելիս, դասդ լավ ես սովորել, ճիշտ ես ասում,– վրա հասավ նա [բայց ետևից էլ ավելացրեց],— բայց էդ շունը չի․․․

— Ինչպես թե էս շունը չի,— (ծառս եղա ես),— դուք հիմի մեր վարժապետից էլ լավ գիտեք (մեր վարժապետն էնպե՛ս գիտի որ․․․),– ու սկսեցի տետրակս աչք ածել, ուզում էի վեճի կպչել, բայց ծնողներս ինձ սաստեցին։ Ես ստիպված ետ քաշվեցի, բայց հաղթական աքլորի նման էնպես դիրք բռնեցի, որ ամենքն էլ տեսնեն, թե ստիպված եմ բաց թողնում հակառակորդիս կոկորդը։)

Վաղուց է մեռել մեր ծանոթը։ Նրանից հետո ես մեծացա, (շատ) գրքեր կարդացի, է (շատ) նոր-նոր բաներ իմացա ու սովորեցի։ Ինչքան սովորեցի, էնքան էլ [իմա<ցա>] տեսա, որ ես շատ քիչ բան գիտեմ։ Շան մասին էլ կարդացի, համ կարդացի, համ լսեցի, համ կյանքում տեսա և ահա էդ բոլորից հիմի (մի բան եմ գրում բայց) կամ գրում եմ, կամ մտածում, թե ով գիտի դեռ (ինչքան պակասություն ունի էս իմ գրածը ու) ինչքան բան կա, որ ես չգիտեմ [և գուցե էս էլ դեռ շունը չի)։

Այժմ առանձին սիրով եմ հիշում մեր հին ծանոթին ու տեսնում եմ՝ ճիշտ որ, էն, ինչ որ ինձ սովորեցրել էին՝ իսկի շունը չէր։ [Եվ) Շունը շատ ավելի մեծ բան է եղել, քան թե ես էի կարծում էն ժամանակ [սաստիկ զզվում եմ ու ցավում եմ, որ էնքան վշտացրի [թե) նրան, [թե իմ հորը) և դրա համար էլ իմ հոդվածը նվիրում եմ նրան՝ մեր հին [բարեկամին ] ծանոթի[ն] հիշատակին, որի անունը մտիցս ընկել է, գերեզմանի տեղն էլ չգիտեմ) և դեռ ով գիտի մեզանից հետո էլ գիտությունը ինչեր է բաց անելու։

[— Հապա էլ որն է շունը։ Թող…

— Սուս,– վրես բարկացավ հերս։]

Մեր ծանոթը (շարունակ) ժպտում էր։

— Հապա [չէ], էլ ուրիշ որն է շունը։ [Թող ասի] էլի, թե գիտի, թող ասի[,— աղմկում էի ես,—] թե գիտեք, դուք ասեցեք։