Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/661

Այս էջը հաստատված է

ՀԵՔԻԱԹՆԵՐ

1907

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

(էջ-70)

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի չինում՝ մի աղքատ ջաղացպան։ էս աղքատ ջաղացպանը մի օր մի աղվես է բռնում։ Ուրախանում է, ասում է. «էս լավ էր կքերթեմ, մորթին կտանեմ, երկու աբասով կծախեմ»[1]։

Աստծու հրամանքով աղվեսը լեզու է լինում, ասում է.

— Երկու աբասին ի՞նչ բան է, որ դու երկու աբասու համար ինձ սպանում ես[2]։ Իմ կյանքն ինձ բաշխի, ես քեզ էն տեսակ լավություն անեմ, որ քեզ համար դառնա հավիտենական ապրուստ ու փառք»[3]

Թե՝ դե լավ, քո կյանքը քեզ բաշխեցի[4]։

— Մի աբասի։

— Դե բեր էդ մի աբասին ինձ տուր»

Ջաղացպանը հանում է իր ունեցած մի աբասին տալի աղվեսին» էս աղվեսը պոչը ձգում է ու, հայդե, ուղիղ դեպի թագավորի պալատը»։ Գնում է, թագավորի առաջին կանգնում, գլուխ տալի, ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ տերը՝ Չախչախ թագավորը, խնդրում է ձեր կոտը տաք, արծաթ փող ունի չափելու[5], չափենք, ետ կբերենք, ձեզ կտանք:

  1. 1 [իմ ցավին կանեմ]
  2. 2 [աղաչանք է անում աղվեսը]
  3. 3 [էն տեսակ լավություն անեմ ո՜ր...]
  4. - Ի՞նչ կանես որ...
    - Ինչ որ սիրտդ ուզի:
    - Դե, ես թագավորի աղջիկն եմ ուզում, թե [կարա՞ս] թագավորի աղջիկը [ինձ] քեզ համար [ուզես] կուզեմ:
    - Լա՛վ, կուզեմ, բայց ինչ որ ասեմ, պետք է կատարես, դու ի՞նչ ունես]

    :
  5. [համարել չի լինում, պետք է կոտով չափենք]: