Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/674

Այս էջը հաստատված է

ԽԵԼՈՔՆ ՈԻ ՀԻՄԱՐԸ

(Էջ 191)

… — Հա, որ դու ես շալակելու, ցույց կտամ,— ասում է հիմարն ու խելոք ախպոր առաջն ընկնում, տանում ոսկու[1] տեղը ցույց տալի։

Խելոքը լցնում է տոպրակը, շալակում է, գալիս են տուն։ Ճամփին պատահում է իրենց գյուղի տիրացուն ու հարցնում, թե՝ էդ ի՞նչ եք տանում։

— Ոչինչ, տանձ է,— պատասխանում է խելոքը։

— Ի՞նչ տանձ, ընչի՞ ես սուտ խոսում, տո՛,— մեջ է ընկնում հիմարը։— Չէ, տիրացու ջան, ոսկի ենք տանում, ոսկի։ Էնտեղ, ավերակումն ենք հավաքել։

Տիրացուն էս որ լսում է, կպչում է, թե՝ ինձ էլ բաժին տվեք, թե չէ՝ տանուտերին իմացնում եմ։

Ասում են՝ դե լավ, ձեն մի հանիլ, արի գնանք տուն։

Գնում են տուն։ Մի բլիթ են անում խմորից, տալիս են հիմարին, որ կրակում թխի, նրանով զբաղվի, իրենք նստում են փողը բաժանելու։ Խելոք ախպերն ասում է՝ երեք հոգի ենք, երեք մաս պետք է բաժանենք, տիրացուն թե՝ չէ, երկու մաս[2]։ Սրա վրա կռվում են ու սկսում են տան մեջ իրար քաշքշել։

— Իմ ընչի՞ն ա պետք, ինչքան ուզում եք՝ կռվեցեք, ամա դենը, հեռու կռվեցեք, իմ բլիթին[3] չդիպչեք, թե չէ՝ էս կողքիս դագանակը հո տեսնում եք․․․

Ու ամեն անգամ կռվողները հենց մոտենում են էն կողմը թե չէ՝ գոռում է.

— Հը՜, բիլի՜ն, բիլի՜ն․․․

Մին էլ որ խելոքը[4] տիրացվին հրում է[5], տիրացուն, ընկնում է հիմարի բլիթի վրա:

— Վա՜յ․․․ բիլի՜ն․․․— գոռում է կատաղած հիմարը, դագանակով զարկում է տիրացվին, շուռ տալի էն կողմը։

— Վա՜յ, ես հիմի ի՞նչ անեմ,— գլխին վայ է տալի խելոքը։

Թաքուն[6] տանում է տիրացվին թաղում[7], Հիմարին ասում է՝ տարա մեր գոմումը դրի։ Մի[8] էծ էլ մորթում է, տանում գոմումը վեր գցում։

Մյուս օրը հիմարը դուրս է գալի գյուղամեջ։ Տեսնում է՝ տիրացվին ման են գալի։

— է՜,— ասում է,— տիրացուն ո՞րտեղ է, որ ման եք գալի։

— Ո՞րտեղ է։

  1. [փողի]:
  2. [պետք է]։
  3. [բիլին]։
  4. [որ լավ գիտեր իր ախպոր բնավորությունը]։
  5. [գցում հիմարի]։ [նրա]։
  6. [Բայց էլ տարակուսելու ժամանակը]։ [Հիմարից]
  7. [իսկ]։
  8. [Իսկ]