Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/675

Այս էջը հաստատված է

— Մեր գոմումն է, ո՞րտեղ է։

— Ձեր գոմումն ի՞նչ է շինում։

— Ես ի՞նչ գիտեմ՝ ի՞նչ է շինում, ես սպանեցի, իմ ախպերն էլ տարավ, մեր գոմումը պահեց։

— Ինչու՞ սպանեցիր։

— Տո, լա՛վ արի, բա իմ բլիթին ինչի՞ դիպավ։

— Դե արի գնանք, ցույց տուր։

Ու հիմարը Ժողովրդի առաջն է ընկնում, բերում[1] իրենց գոմի դռանը կանգնեցնում։ Ասում է.

— Դուք դռանը կացեք, ես դուրս բերեմ։

Ներս է մտնում, իծի գլուխը վերցնում, փեշի տակը դնում, դուրս գալի ժողովրդի առաջը։ Ասում է.

— Ձեր տիրացուն թուխ է՞ր։

— Հա՛։

— Միրուք էլ ունե՞ր։

— Հա՛, իսկը դա է։

— Պոզեր էլ ունե՞ր։

— Պոզերը ո՞րն է, տո, ի՞նչ ես դուրս տալի։

— Ա՛յ, ախպեր, տեսեք,— ու փեշի տակիցը իծի գլուխը հանում է, շպրտում է ժող<ովրդի> առաջ։ Ժող<ովուրդը> հռհռալով ցրվում են, ու ոսկին մնում է խելոքին[2]։

ՈՍԿՈԻ ԿԱՐԱՍԸ

(էջ 194)

Լ II, 1908

էջ 194, տ 3 իրենց / իրանց
էջ 195, տ 24 գնում ես / գնում ես, որ

ՏԵՐՆ ՈԻ ԾԱՌԱՆ

(էջ 197)

Հսկ

1910 թ. հրատարակության առաջին երկու նախադասությունների փոխարեն Հսկ-ում հեքիաթն սկսվում է այսպես. «Երկու աղքատ ախպեր են լինում»։

էջ 197, տ 4 ինչ անեն, ոնց անեն / ինչ անեն

  1. [գալի]
  2. [Հիմարին]