Քույրը վեր Է կենում, հագնվում Է, հագնվում, ու ձեռները վրա չեն գալի։
Ախպերը մոտենում Է.
— Հը, շուտ արա, քույրիկ։
— Ա՛յ,— ասում Է,— դեռ վաղ Է։
— Չէ, վաղ չի, ժամանակն է։
Քույրը պատրաստվում է։ Նստում են ու գնում ժամը։ Գնում են, շատ են գնում, թե քիչ, անտառն են հասնում։ Քույրն ասում է,
— էս ի՞նչ անտառ է։
— էս,— ասում է,— եկեղեցու չորս կողմի պարիսպն է։ Կառքը դեմ է ընկնում մի թփի։ Ախպերն ասում է.
— Ցած արի, քույրիկ, բաց թող։
— Չէ, ախպեր ջան, չեմ կարող, շորերս կցեխոտեմ»
— Քեզ համար, քույրիկ, նոր շոր կառնեմ, դրանից էլ լավը։
Քույրն[1] իջնում է, որ կառքն ազատի թփից (ու նորից ձեռքը գցում է, բռնում, որ նստի), եղբայրը զարկում է, բիլակից քրոջ ձեռքը կտրում, ձիուն մտրակում ու փախչում[2] նրանից։
Քույրը մնում է մենակ ու լաց լինելով անտառն է ընկնում, գնում։
Գնում է, գնում, շատն ու քիչն աստված գիտի․ ընկնում է մի շավիղ, դրանով դուրս է գալի անտառից։ Անտառից դուրս է գալի, մի հարուստ քաղաք ընկնում, գնում է մի վաճառականի լուսամուտի տակ կանգնում, ողորմություն է խնդրում։ էդ վաճառականին մի որդի է ունենում, որ իր աչքի նման է սիրում, նա սիրահարվում է էդ աղջկա վրա։ Կանգնում է, հորն ու մորն ասում է.
— Ինձ աղջկա հետ թե կպսակեք՝ կպսակեք, թե չէ՝ հո ինձ սպանելու եմ։
— Բալա ջան,— ասում ենք հերն ու մերը,– էս քաղաքում հարուստ վաճառականի սիրուն աղջիկները[3] հո կտրել չեն, որ մի աղքատ–մուրացկանի ես ուզում։
— Չէ,— ասում է տղեն,— թե սրա հետ կպսակեք՝ լավ, թե չէ՝ ինձ հետ մի բան կանեմ։
Հերն ու մերը վախենում են, թե իրենց մինուճար որդին կորցնեն, հավաքում են խելոք վաճառականների, քահանաներին ու խորհուրդ հարցնում, թե ինչպես անեն, իրենց աղին պսակե՞ն էդ մուրացկան աղջկա հետ, թե՞ չէ։
Քահանաներն[4] ասում են․
— Դրա ճակատագիրն էլ երևի էդ աղջիկն է, աստված դրա համար էլ էսպես է բարի տեսել։