Անբախտ Մարիամի հայրը (ֆրանգ) թագավորը մրցության հանդես է սարքում։ Ամեն կողմից գնում են։ Գնում է և Մարիամի ամուսին թագավորի որդին։ Բայց պատվիրում է, որ կինը ծնի, իրեն գրեն։
Էնտեղ պատմում է իր կնոջ պատմ<ությունը> և իր նոր ծնած երեխի ուրախությունը։
Եվ թագուհին գլխի է ընկնում[1]։
Аф<анасьев>, այնպես եղավ, որ նամակատարն անցնում էր էն քաղաքից, որտեղ վաճ<առականի> որդին էր: Փոթորիկ է վեր կենում, ու նամակատարը մտնում է էն տունը, որտեղից դուրս էր եկել իրենց թագավորի տղի կինը։ Հարսը բաղնիքը տաքացնում է, հյուրին բաղնիք[2] ղրկում, ինքը նամակը փոխում է, գրում է, թե՝ քու կինը մի միրուքավոր էծ է ծնել:
Гримм. նամակը սատանեն է փոխում, որ կնոջն սպանեն, աչքերն ու լեզուն պահեն։ Մերը մեղքանում է, մի եղջերու է սպանում, լեզուն ու աչքերը պահում, իսկ հարսին՝ երեխեն շալակը տալի, դուրս անում։
Անբախտ Մարիամի խորթ մերը (ֆրանգ) թագուհին որ գլխի է ընկնում, հարբեցնում է թագավորի որդուն, նրա կնիքը հանում ու նրա կնիքով նամակ գրում հորն ու մորը, թե ինքը իմացավ, որ իր կինը մի պոռնկի աղջիկ է. նամակն ստանալուն պես իրեն էլ ոչնչացնեն, իր ծնած երեխաներին էլ։
«Գուլչի խանումի» մեջ նամակատարը գիշերը քնում է եղբոր տանը: Հարսը գիշերը, քնած ժամանակ, նամակը փոխում է, թե՝ կինդ շան լակոտ է ծնել։
Аф<анасьев>, в. տղեն գրում է, թե՝ աստված ինչ տվել է, իմն է, պահեցեք (ինձ համար)։ Հարսը էլ նույն կարգով փոխում է, գրում է, թե՝ իմ կնկա ձեռը կտրեցեք, երեխեն դոշիցը կապեցեք ու դուրս արեք տանից:
Аф<анасьев>, մի այլ վարիանտ. թագավորի տղեն ինքն Է գրում, թե՝ մինչև իմ գալը դուրս արեք իմ կնոջը, թե չէ, որ ես եկա, կկտրատեմ։
«Գուլչի խանումի» մեջ գրում է, թե՝ ձեռ չտաք ոչ կնոջս, ո՛չ իր ծնած շան լակոտին, մինչև ես գամ: Հարսը նամակաբերի դարձին էլի գիշերը քնած ժամանակ փոխում է, թե՝ իմ կինն ինչ որ ծնել է, շալակը տվեք, դուրս արեք:
Аф<анасьев>, в. սկսում է նա լացով աստծուն աղերսել, որ իրեն ձեռներ տա, երեխին հանի։ Հանկարծ հրաշք է կատարվում, ձեռներն երևում են, ու երեխին հանում է։
Аф<анасьев>, մի այլ վարիանտ, պատահող ծերունին Никола Богоугодник է, որ իսկույն և անհետանում է[3]:
Այլ վարիանտ, ուզում է երեխին բարուրի, ձեռներ չունի ու լաց է լինում։ Պատ<ահում է> ծերը, թե՝ ինչու՞ ես լաց լինում[4]։ Աղջիկը պատմում է ամեն բան։