Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/687

Այս էջը հաստատված է

— Բան չկա,— ասում է ծերունին,— ուսերդ մի երեք անգամ շարժի, ձեռներդ դուրս կգան։

Երեք անգամ ուսերը շարժեց, ու ձեռները դուրս եկան։ Ետ նայեց, թե շնորհակալություն անի ծերունուն, տեսավ՝ ոչ ոք չկա։

Гримм, Օխտը տարի անտառում մնում է, էդ ժամանակի ընթացքում ձեռները, աստծու ողորմությամբ, նորից դուրս են գալի։

Անբախտ Մարիամին անտառում քնած ժամանակ երազում հայտնվում է աստվածածինը, ձեռը քսում է ու բժշկում, ձեռները դուրս են գալի։

Գուլչի խանումի առջև անտառում բացվում է մի ապարանքի դուռը, մտնում ապրում է էնտեղ, աղոթելով հրեշտակներին, որոնք և պահում ու կերակրում են նրան։

Аф<анасьев>, в. Շատ է թափառում, թե քիչ, վերջը մուրացկանի ցնցոտիներով գալիս հասնում է իր հայրենիքը ու գիշերելու օթևան է խնդրում ախպոր տանը։ Տեղ են տալի։ Էդտեղ հյուր է գալի և իր ամուսինը։ Իրիկունը սկսում են քեֆ անել։ Ախպերն ասում է. «Հապա, ո՞վ կարող է մեզ զվարճացնի», «из короба в коробу орехи пересыпать». Երեխան ուզում է գնա, մերը չի թողնում։ Նկատում են, երեխին կանչում։

Гримм. Ամուսինը վերադառնում է, ամեն բան իմանում ու գնում է ման գա աշխարհից աշխարհ, մինչև իր կնկանն ու երեխին գտնի։ Ու գտնում է:

Անբախտ Մարիամի ամուսինը վերադարձին ամեն բան իմանում է ու էլ ձիուց չի իջնում, գնում է, ման գալի, մինչև (աղավնու միջոցով) գտնում է իր կնոջն ու երեխաներին։

Գուլչի խանումի ամուսինը դարձին իմանում է՝ ինչ է պատահել, երկաթի տրեխ է հագնում ու գնում կնկանն ու երեխին ման գալու։ Պատահում է մի մարդու։

— Բարով։

— Աստծու բարին։

— Ու՞ր ես գնում։

— Իմ քրոջն եմ ման գալի։

— Դե գնանք միասին, ես էլ իմ կնոջն ու իմ երեխին եմ ման գալի։ Պատահողը լինում է Գուլչի խանումի ախպերը։

Аф<анасьев>, в. Երեխան սկսում է պատմել. «Два ореха в коробу, два из короба». Լինում է, չի լինում՝ մի քուր ու մի ախպեր։ Ախպերն ունենում է մի չար կին։ Քրոջը խորտակում է իր չարախոսությունով[1]— два ореха ևն։ Ախպերը քրոջը անտառն է տանում։ Էնտեղ նա կրում է ամեն տեսակ զրկանք, սով ու մերկություն[2], մնում է տկլոր։ Два Ореха ևն։ Էն թավ անտառը որսի է գալի արքայի որդին, տեսնում է մորս, սիրում է նրան — два ореха ևն։

  1. [բամբասանքով]:
  2. [մտնում է]: