Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/689

Այս էջը հաստատված է

Афан<асьев> այլ վարիանտ. Ախպերը քրոջ ձեռները կտրում է ու թողնում անտառում։ Քույրը անտառում թափառում է մեն—մենակ։ Շատ թափառելուց թփերն ու փշերը շորերը տանում են, մնում է մերկ։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռը չունի թե քշի։ Գնում է մտնում մի ծառի փչակ։

Սերբ<ական> երգում. ձեռքը որ ախպերը կտրեց, որտեղ արյունը կաթեց, վարդեր բուսան, որտեղ արցունքը կաթեց․․․ (իսկ որտեղ ինքն ընկավ, եկեղեցի կանգնեց։ էն եկեղեցում հետո գնում է իր մեղքը քավելու։ Ախպերը, կրոն<ավոր> է դառնում)։

Անբախտ Մարիամը. Հովիվները Մարիամին տանում են անտառի խորքը, որ ոչ ոք չտեսնի, սպանում են։ Մ<արիամը> խնդրում է, որ իրեն չսպանեն—թողնեն կենդանի իր ճակատագրին։ Ասում են՝ մի նշան պետք է տանենք։ Ասում Է.— Դրա համար ինչու եք սպանում, կտրեցեք ձեռներս, տարեք, ես էլ անձեռը մնալով չեմ կարող կերակուր գտնել ուտել, սովից կմեռնեմ կամ գազաններն ինձ կուտեն։ Հովիվները համաձայնվում են, ձեռները կտրում են, առնում տանում։

Գուլչի խանումին ախպերը տանում է թողնում թագ<ավորի> այգում։

Գուլչի խանումը թագ<ավորի> այգու խնձորներից ուտում է։ Թագ<ավորի> որդին հետևում, բռնում է։ Սիրահարվում է ու հետը պսակվում։

Афан<асьев>, в․ Մի անգամ էդ անտառը որսի է գալի թագ<ավորի> որդին։ Շները (հոտն առնում են) գտնում են աղջկանը, շրջապատում են ծառն ու սկսում են հաչել— Երևի գազանի հետք են գտել, մտածում է թագ<ավորի> որդին ու սկսում է հիս անել։ «Հիս մի անիլ ինձ վրա, թագ<ավորի> որդի,—ձեն է տալի աղջիկը,— ես մարդ եմ, գազան չեմ»։ «Դե դուրս արի փչակից»,— կանչում է թագ<ավորի> որդին։ «Չեմ կարող — մերկ եմ»։ Թագ<ավորի> որդին իջնում է ձիուց, իր վերարկուն գցում է նրան (որ մերկ տեսնում է— գնում է)։ Հագնում է, դուրս գալի։ Թագ<ավորի որդին> թաքուն բերում է իր սենյակը, պահում իրեն մոտ ու տանը նստում, էլ դուրս չի գալի։ Հերը հարցնում է. «Այ որդի, էդ ինչ եղավ քեզ. առաջ շաբթով որսի էիր գնում, հիմի ընչի ես տանը նստել»։

— Ինչ թաքցնեմ ձեզնից,— ասում է տղեն հորն ու մորը։ Անտառում էսպես մի սիրուն աղջիկ եմ գտել, եթե դուք ինձ նրա հետ պսակեք, պսակեք — թե չէ՝ էլ ուրիշ աղջիկ չեմ ուզիր — Լավ, դե ցույց տուր տեսնենք։

Афан<асьев>, այլ վար<իանտ>. Որ ասում է մերկ եմ, ամաչում եմ դուրս գամ— թագ<ավորի> որդին ասում է— բան չկա, էդպես դուրս արի։ Ու դուրս է գալի փչակից մերկ գեղեցկուհին. թագ<ավորի որդին> տեսնում է, սիրահարվում է ու տանում է տուն։ Եվ շարունակ մի ձայն երազում նրան ասում է, թե պսակվի դրա հետ (երջանիկ կլինես)։