Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/696

Այս էջը հաստատված է

— Մարդիկ նարգիզ են ասում, ես՝ ցանկություն։

Պերսեֆոնան հրապուրվում է ու հաղթվում։

Պրոզերպինան բուսականության դիցուհին է (գարունը), Պլուտոնի՝ ստորերկրյա թագավորության (Հադեսի) աստվածն է. կինն է։ Փախցրել է։

Պլուտոնը ամեն տարի Պրոզերպինային ետ է ղրկում (գարունը) մոր (երկրի) մոտ։

Մեծ Գոլը (տրնդեզի հետ)

ԱԴԱՄԱ ԾԱՂԻԿ

Сббрн. мат., XIII предисловие. ծանոթ<ություն>

Ск<азки> Афанасьева, //, էջ 100 .

Ամբողջ 8 ամիս մեռած Է օձ–արքայորդին, զարթնում Է միայն մարտի 9-ին։

Ծաղիկը լալիս Է, հենց տաք արտասուքի կաթիլները ընկնում են երեսին, նա զարթնում Է։

Ծաղիկը ամառն Է, ամառվան դիցուհին։

Օձը՝ կախարդված արքայորդին, կայծակը, որ 8 ամիս մեռած Է լինում, մտած Արարատի տակի բյուրեղ ապարանքները։

Կախարդ ձմեռը կախարդել Է նրան, քնեցրել։

Սիրող աղջկա առաջին համբույրի հետ ընկնում են կախարդանքի ուժերը։

Էմին, 4, 20 (Շահրիար)

Օձ Մանուկ և Արին-Արմանելին

Թագ<ուհին> օձ է ծնում։ Օձը կին է ուզում։ Քանի կին բերում են, գիշերն սպանում է։ Սկսում են աղքատների աղջկերքը տանել փողով։

Խորթ մերը մարդուն համոզում է՝ իրենց աղջիկն էլ տանեն փողով։ Մարդը համոզվում է։

Աղջիկը գնում է մոր գերեզմանի վրա լաց ըլում։

— Չո՛ռ, չո՛ռ, չես թողնում քնեմ,– խոսում է մերը գերեզմանից ու սովորեցնում ճարը։

Աղջիկը օձի կաշվից հանում է տղին, ու ապրում են բախտավոր։

Մի կնիկ զբոսանքի Ժամանակ սրան խաբում է, շորերը հանում, ինքը հագնում, նրան թողնում ծովափին։

Աղջիկը–գնում է մոր գերեզմանի վրա լալիս։

Այստեղից նման է «Եդեմա ծաղիկ» հեքիաթին։

Թագավորի աղջիկ է Ծաղիկը, սիրում է Արի–Արմանելիին։ Արի-Արմանելիին տարել են մահվան աշխարհքը (տեսնել նման հեքիաթները, քնած երիտասարդը)։ Гримм. Заколд<ованный> кор<олевич>. մեռած է, ապա թե[1] հափշտակում են Ծաղիկին։

  1. [նրանից հետո]