Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/700

Այս էջը հաստատված է

Էս աղջիկն ա. կերթա յոթ դուռ կբանա, կտեսնի մի մարդ մեռած դրած է։

— Կա–չկա, Մեռուկ–Մանուկ էս ա, որ եկա սրան հասա։

Գլուխը դնում է, երեք չորս տարի (ամիս) պահում–շահում․․․ (մթրըպի աղջկա պատմությունը, որբ է, իր մոտ է առնում, թե ծնկանդ դիր գլուխը, պետք է զարթնի, որ մի–երկու անգամ շարժվի, ինձ իմացրու, գնամ գլուխս սանրեմ գամ, որ հարություն առնի, մեր մուրազին պիտի հասնենք)[1]:

Գնում է գլուխը լվանա, Մեռուկ Մանուկը շարժվում է, քրդի աղջիկը չի իմացնում։ Հարություն է առնում։ Քրդի աղջկանն է տեսնում, նրա ուզածն է առնում։ Բայց բացվում է գաղտնիքը, ու աղջիկը հասնում է իր մուրազին։

ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՑՈԻՆՆԵՐ

Հսկ

Էջ 221, տ 3 մարդ / վաճառական
Էջ 222, տ 13 Աղջիկը նայում է տեսնում է ~ պատահել։ / Հսկ-ում չկա
տ 33 Զուգված, զարդարված / Զուգած, զարդարած
տ 33 դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում / դուրս են բերում Ծաղիկին, հանձնում են
Էջ 223, տ 3 սառցեղեն / բյուրեղյա
տ 4 հափշտակում / հափշտակում, տանում
տ 7 Էսպես ամիսներ են անց կենում նախադասության դիմաց, լուսանցքում, կա հետևյալ ծրագրային նշումը. «Ի՞նչ է պատահում, կապը»։
տ 14 ոնց որ մարտի քամի լինի / Հսկ-ում չկա։
Էջ 224, տ 21 հանկարծ / երիտասարդը հանկարծ
Էջ 225, տ 6 օրհասական կռիվը / օրհասակռիվը
տ 10 ջարդված / զարկված
Հսկ 1811–ում և Լ V, 1917–ում հեքիաթն ավարտվում է հետևյալ պարբերությամբ, որը հեղինակային ուղղումներում ջնջված է. Ու էսպես կրկնվում է ամեն տարի, որովհետև ամեն տարի Սիպտակ դևը կախարդում է Արին–Արմանելիին ու հափշտակում է սիրուն Ծաղկին [Ծաղիկին]:

Լ V, 1917

Էջ 221, 2—28 և էջ 221, 1—27 տողերի փոխարեն Լ–ում հեքիաթն սկսվում է այսպես.

  1. Բնագրում՝ «Մանուկ հարութեն առնի, մենք խասինք մեր մուրազին», (էջ 175)։