Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/703

Այս էջը հաստատված է
տ 6 / չկա։
տ 30 Դու մի՛ ասիլ / Բայց դու մի՛ ասիլ

էջ 244, տ 6-18 / չկա։

տ 20 Ոգևորված զորքն էլ ~ «մա՛հ թշնամուն» / չկա։
տ 21 Նազարի տակի նժույգը, որ տեսնում է / Նազարը դողում է վրեն նստած, չի իմանում՝ ինչ անի։ Նժույգը, որ տեսնում է

էջ 245, տ 4 Քաջ նազարը հսկաների ամրոցն է վերադառնում /Քաջ Նազարը գնում է նրանց երկիրը

տ 9–10 / չկան։
տ 12 թագավորի / իրենց թագավորի
տ 23 ծիծաղում աշխարհի վրա / չկա։

էջ 239, տ 8 մեջն է, է / մեջն է

տ 14–30 /չկան։

էջ 242, տ 24, էջ 243, տ 24 / չկա։

էջ 243, տ 6 երգերով /երգելով

1913

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

(էջ 246)

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ*

Ժուկով ժամանակով լինում է, չի չինում՝ մի մարդ[1]։ էդ մարդը մի կնիկ ուներ, երեք հատ էլ աղջիկ։ Հերը կանչում, ջրի է ղրկում։

Մի օր աղջիկը[2] կուժն առնում է, գնում է աղբյուրից ջուր բերելու։ Աղբյուրի գլխին մի չինարի ծառ է լինում։ Աղջիկը կուժը վեր է դնում, ծառի վրա նայում ու իրեն-իրեն ասում.

– Ինչ (աղեկ բան) կըլեր, եթե թագավորի որդին գար մեծ քրոջս առներ։ Մեծ քուրս[3] էլ մի հատ որդի ունենար, անունը դնեինք Կիկոս։ Կիկոսը հետս աղբյուրը գար, էս ծառը բարձրանար ու ընկներ, մեռներ։ Վա՛յ Կիկոսի մորը։– Ասավ ու լացը կցեց։

Աղջկա մերը սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, [պստիկ] աղջկանն ասում է.


  • Վերնագրի դիմաց սև մատիտով՝

Գնացի մարդի
(թերի) ծնեցի որդի։

  1. [մի կնիկ]։
  2. [միջնեկ]։
  3. [քույրս]: