— Վա՜յ, բալա ջան[1], վա՜յ․– գոռաց մեծ քույրը, մազերը թափեց,[2] նստեց քույրերի կողքին ու երեքով սկսեցին սուգ անել։
— Վայ, Կիկոս ջան։
Թագավորի որդի Կիկոս ջան։
Մերը տեսավ, որ երեք աղջիկն էլ իրար ետևից գնացին, մինն էլ ետ չեկավ, վեր է կենում[3] ետևներից գնում։[4]։ Հեռվից աղջիկները իրենց մորը որ տեսնում են,[5] երեքը միասին կանչում են.
— Վայ, տատի, արի, արի, թոռանդ հալը տես։
— Ի՞նչ թոռը, ի՞նչ եք ասում։
— Բա չես իմանում․ մեր մեծ քուրը թագավորի տղեն առավ։ Մի որդի ունեցավ, անունն էլ դրինք Կիկոս։ Կիկոսը եկավ աղբյուր[6], բարձրացավ էս ծառը, վեր ընկավ, մեռավ։ Վա՜յ Կիկոսի մորը։
Ասին ու սկսեցին չորսը[7] մի ձենի կանչել, քիթերը, երեսները ճանկռտել.
Կիկոսն ելավ ծառը,[8]
(ընկավ գյոլը)
Վայ Կիկոսի բերող մորը[9]։
ժողովուրդը դրանց ձենի վրա հավաքվեց[10] (գյոլի ձորս կողմը) ու մտիկ են անում։
Վերջը տուն է գալի հայրը, տեսնում է էս իրենց տանըցիք տունուտեղ անտեր թողել են, բոլորը քաշվել, գնացել։ Հարցուփորձ է անում, իմանում, որ աղբյուրն են գնացել։
Վեր է կենում ինքն էլ ետևներից գնում։ Հեռվից[11] տեսնում է աղբյուրի գլխին ժողովուրդը հավաքված ու գոռոցի ձեն է գալի։ Սրան տեսնում են թե չէ՝ կնիկն ու աղջիկները չորսը միասին կանչում են.
— Վա՛յ, պապի, արի տես թոռդ ինչ եղավ։
— Ի՛նչ թոռը, որտեղի՞ց էր մեր թոռը։
— է՜, դու ինչ գիտես[12] [13] Մեր մեծ աղջկանը թագավորի տղեն ուզեց։
- ↑
- Այս բառերի դիմաց, սև մատիտով՝
Վայ, որդի ջան։
- Այս բառերի դիմաց, սև մատիտով՝
- ↑ քանդ<եց>։
- ↑ [կացավ]։
- ↑ [գնաց]
- ↑ տեսան։
- ↑ եկավ ջուրը, ելավ ծառը։
- ↑ [միասին]։
- ↑ եկավ ջուրը։
- ↑ **Չափածո տողերի դիմաց, լուսանցքում, սև մատիտով՝
Ծառը ելավ Կիկոսը
Ընկավ, մեռավ Կիկոսը։ - ↑ հավաքվեց[ին]։
- ↑ [որ]
- ↑ [դու բան] [չ]գիտես։
- ↑ **Այս պարբերության դիմաց, լուսանցքում, սև մատիտով՝
Վայ ծնող մորը,
Վայ իր քվորը,
Վայ իր պապին,
Կորցրեց թագավորի պես թոռը։