Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/712

Այս էջը հաստատված է

մոտեցավ, հատակին կանգնեց ու կռկռաց, «էդ ի՛նչ է[1]. ես էլ եմ ուզում քնեմ։ Ինձ էլ պառկեցրու քեզ հետ, թե չէ՝ հիմի կգնամ քո հորը կգանգատվեմ»։ էստեղ արդեն թագավորի աղջկա համբ<երությունը> հատավ, բռնեց ու ինչ ուժումը ուժ ուներ, զարկեց պատովը[2].

— Ա՛յ քեզ, այլանդակ կռկռան, դե հիմի գնա ու հանգստացիր։

Գորտը հենց պատովը դիպավ, ընկավ գետին թե չէ՝ պատռեց ու դարձավ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ։ Ու պատմեց զարմացած աղջկանը, թե ինքը առաջ մի թագավորի տղա էր[3], չար կախարդը դարձրել էր գորտը[4], ու միայն թագավորի աղ<ջիկն> էր կարող իրեն հանել[5] ջրհորից ու վերադարձնել իր մարդկային կերպարանքը։ էստեղից ուրախ-ուրախ վեր կացան, գնացին թագավորի մոտ, պատմեցին ամեն բան, թագավորն էլ ուրախացավ ու[6] մեծ հարսանիք սարքեց, նրանց պսակեց իրար հետ։

Հարսանիքից հետո նորապսակները գնում են[7] երիտասարդի թագավորությունը։ Առավոտը վաղ եկավ դարպասի առջև կանգնեց ոսկե կառքը լծած ութը նժույգ ձի[8], ձիանը սիպտակ[9], ջայլամի սիպտակ բարձր փետուրները գլխներին[10], ողջ սարքերը[11] ոսկեղեն, իսկ կառքի ետևից կանգնած արքայազնի հին ծառան[12] Հավատարիմ Օհանը։ էսպես[13], թիկունքին կանգնած իր Հավատարիմ Օհանը, իր ջահել, գեղեցիկ կնոջ հետ, սլացավ արքայազնը դեպի իր հայրենի երկիրը[14]։ Շատ գնացին թե քիչ, մին էլ հանկարծ[15] լսեց, որ կառքի ետևը մի բան (ճրթաց)։ Ետ դարձավ, ձեն տվեց[16]

— Ի՛նչ էր, Օհան, կառքը կոտրե՞ց։
— Ո՛չ, իմ պարոն, կառքը չէր էս։
էս իմ սըրտի կապն էր երկաթ[17],
Որ տանջում էր ինձ անդա<դար>։
Էն օրվանից, ինչ դու հորում
Ապրում Էիր[18] գորտի օրում։

  1. Էդ ի՞նչ ես անում։
  2. պատին։ 10—16 տողերի դիմաց, լուսանցքում, կարմիր մատիտով նշված Է. «Հայոց վար<իանտում>. սիրում Է, նրանից հետո Է պատռում, փոխվում, դառնում [նորից] տղա»։
  3. Ու Էստեղ պատմեց թագավորի աղջկանը, թե ինքը թագավորի տղա Է։
  4. կախարդը [նրան] [իրեն] դարձրել Էր գորտը։
  5. [ոչ] ու [ոչով չէր] կարող [նրան] իրեն հանել
  6. ու պսակեցին նրանց։
  7. պիտի գնային։
  8. [սիպտակ] ձի։
  9. ձիանը սիպտակ [սարքերը ոսկեղեն, գլխնեքին սիպտակ]։
  10. [փրտապով]։
  11. սարքերը [<մթղած>] [ողջ]։
  12. [հավատարիմ] ծառան։
  13. [Ու]
  14. [թագավորությունը]։
  15. հանկարծ [արքայա<զնը>], երիտասարդը։
  16. Օհանին Հարցրեց։ — էդ ի՛նչ էր,— ասավ,— կառքը Հո չկոտրե՞ց։
  17. [ցավոտ]։
  18. [նստած] էիր։