Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/741

Այս էջը հաստատված է

հիմնական միջոցը հերոսների խոսքն է։ Ամեն ինչ լուսավորվում Է ներսից, առանց հեղինակային հանձնարարականի կամ գնահատականի։

Երկրորդ խումբը այն պատմվածքներն են, որոնց մեջ պատմող-հեղինակը միաժամանակ դեպքերի ականատեսն Է, երբեմն Էլ ուղղակի մասնակիցը։ Խոսքը վերաբերում Է «Իմ ընկեր Նեսոն», «Ահմադը», «Ալլահից ղրկածը», «Եղջերուն», «Մայթը» պատմվածքներին։ Մանկության կամ հասուն տարիներին դիտած դեպքերի հիման վրա հեղինակն ստեղծում Է այնպիսի սյուժեներ, որոնց ընթերցողը հավատում Է անվերապահորեն։ Այս խմբի գործերում հեղինակն ավելի ակտիվ Է, անհրաժեշտության դեպքում նա միջամտում Է, գնահատում և խորհրդածում կյանքի տարբեր կողմերի մասին, նույնիսկ հանձնվում Է քնարական մտորումների (օրինակ՝ «Եղջերուն» կամ «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներում)։

Վերջապես, մի քանի ուրիշ դեպքերում գերակշռում Է հեղինակային օբյեկտիվ շարադրանքի սկզբունքը։ Դրանք են՝ «Գիքորը», «Սովի ժամանակից», «Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Գրազը» և այլն, ուր ամեն ինչ ընթանում Է՝ կենսական իրողության օբյեկտիվ ընթացքով, առանց արտաքին որևէ միջամտության։ Հեղինակը, թվում է, բոլորովին անկողմնակալ է, թաքնված է դեպքերի ու կերպարների ետև։ Բայց դա, իհարկե, խաբուսիկ տպավորություն է միայն։ Հեղինակի համակրանքն ու հակակրանքը, սերն ու ցավը, ռեալիստական արվեստի սկզբունքով, արտահայտվում են եղելության օբյեկտիվ շարադրանքի միջոցով և լիուլի փոխանցվում են ընթերցողին։ Լավագույն օրինակը դարձյալ «Գիքորն» է, որի արտաքնապես «սառն ու անտարբեր» տողերի մեջ այնքան մեծ սեր ու ատելություն կա, երբեք չթուլացող ողբերգական զգացմունք ու տառապանք։

Ինչ վերաբերում է հեքիաթներին, ապա նրանց մեջ, ժանրի բնույթին համապատասխան, չի կարող լինել ո՛չ դեպքերի ականատես-պատմող և ո՛չ էլ ուղղակիորեն հանդես եկող հեղինակի կերպար (միակ բացառությունը «Սուտլիկ որսկանն» է, որ պատմում է «դեպքերի» մասնակիցը)։ Սակայն դրա փոխարեն ամբողջ ոճավորված շարադրանքի մեջ զգացվում է հրաշապատում և իրական, ծիծաղաշարժ և ողբերգական դեպքերի մասին պատմողի ներկայությունը։ Պատմող, որն ամեն ինչի նայում է ժողովրդի աչքերով, արտահայտում է նրա դարավոր իմաստությունն ու կենսափորձը։

Թումանյանի գրեթե բոլոր հեքիաթները՝ և՛ բուն նյութով, և՛ պատումի ոճով, երգիծական բնույթ ունեն (բացառություն են կազմում միայն «Խոսող ձուկը», «Կռնատ աղջիկը» և «Եդեմական ծաղիկը»)։ Բայց երգիծանքը շատ բազմադեմ է ու բազմատարր՝ բարեհոգի հումորով տոգորված մանկական սրամիտ–խաղացկուն հեքիաթներից («ճամփորդները», «Պոչատ աղվեսը», «Անհաղթ աքլորը», «Ծիտը» և այլն) մինչև սոցիալական և քաղաքական սատիրայի այնպիսի փայլուն նմուշներ, ինչպես «Ոսկու կարասը», «Տերն ու ծառան», «Քաջ Նազարը»։ Նշված երկու խմբերի միջև կան նաև ուրիշ բազմաբնույթ հեքիաթներ, որոնց մեջ երգիծանքն ամեն