Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/751

Այս էջը հաստատված է



ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ

(էջ 27,591)

Առաջին անգամ՝ Հհ Ա գիրք, 1894, էջ 101–105, այնուհետև՝ Եժ III, 17–22։

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։ Պահպանվել է Հհ–ի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով (ԳԱԹ Թֆ, № 1415), որից և տպագրվում է։

Պատմվածքը ռուսերեն է թարգմանել Ստ. Շահումյանը (տե՛ս Честь бедняка, пер. С. Шаумяна. Пламя (Тифлис), 1923, № 12, с.6):


ԼԵՌՆԵՐԻ ՀՈՎԻՎԸ

(էջ 34)

Առաջին անգամ՝ Հհ Ա գիրք, 1894, էջ 109—110, այնուհետև՝ Եժ III, 23—24։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։
Տպագրվում է Հհ–ից։
Էջ 34, տ 23 Քրդի քոլոզ– Պատմվածքը կառուցված է սուր հակադրության վրա, մի կողմից՝ բարձր, հպարտ լեռների վեհության ու գեղեցկության պատկերը, մյուս կողմից՝ այդ լեռների հովվի՝ Սասնա զավակի խղճալի վիճակը, որը կոտորածից մի կերպ փրկվել հասել է Թիֆլիս և ստիպված է ապրուստ վաստակել բակերում ու փողոցներում նվագելով ու պարելով։ Քրդական տարազի պատճառով նրան «քուրդ» են անվանում (տե՛ս Էդ. Ջրբաշյան, 456)։
էջ 36, տ 1 Где это Сасун, папа?– Որտե՞ղ է այդ Սասունը, հայրիկ։
տ 2 Это там․․․ далеко— Դա այնտեղ է․․․ հեռո՜ւ։


1895—1907

ԳԻՔՈՐԸ

(էջ 87, 591)

Առաջին անգամ՝ Հսկ 1907, № 2, էջ 81–88, № 3, էջ 122–129, նույն թվականին լույս է տեսել առանձին պատկերազարդ հրատարակությամբ, արտատպված Հսկ-ից, իսկ ամսագրի 1908 թ, բաժանորդագրության հայտարարության մեջ տպագրված է պատմվածքի համառոտ բովանդակությունը։