Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/754

Այս էջը հաստատված է

Ստ. Զորյանը հիշում է «Գիքորի» մասին իր զրույցը հեղինակի հետ։

«– Հապա «Գիքո՞րը»,– վրա բերի ես։

– «Գիքորը» պատահական բան է։ Ես արձակ եմ գրում պատահաբար։

– Այդպես պատահաբար բաներ շատ գրեցեք։

– Չէ, ես արձակ գրում եմ էնպես․․․ Ես հո վիպասան չեմ, ես ավելի շատ դրամատուրգ եմ․․․» (ԹԺՀ, 123, նույնը վկայում է բանաստեղծի դուստրը՝ Ն. Թումանյան, 102)։

«Գիքորը» առաջին անգամ բեմականացվել է 1912 թվականի ամռանը, Դսեղում։ Նախաձեռնողը հեղինակի որդին էր՝ Արտավազդը, դերակատարները՝ երեխաները (տե՛ս Ն. Թումանյան, 103)։ Հետագայում «Գիքորը» բազմիցս բեմադրվել է և երկու անգամ էկրանավորվել (1935 և 1980 թվականներին)։

Տպագրվում է 1909թ. ԱՀ-ից։

1897—1908

ԵՐԿԱԹՈԻՂՈԻ ՇԻՆՈԻԹՑՈԻՆԸ

(էջ 54, 594)

Հայերեն բնագիրն առաջին անգամ՝ Հսկ, 1908, № 11, էջ 386–388, այնուհետև՝ ԵԺ III, 62–64, իսկ «Երկաթուղին» խորագրով՝ Լ IV, 1909, էջ 57–60, Լ IV, 1913, էջ 56–59, է IV, 1914, Կ. Պոլիս, էջ 56–57, Լ IV, 1919, էջ 56–59։

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ թվականը հայտնի չէ, հավանաբար, գրել է 1895թ. Թիֆլիս–Կարս երկաթուղու շինարարության տարիներին (մանրամասնությունները տե՛ս Էդ. Ջրբաշյան, 476–479, «Երկաթուղու շինությունը» պատմվածքի ստեղծագործական պատմությունից)։

Առաջին անգամ ռուսերեն թարգմանությամբ, «Накануне» վերնագրով տպագրվել է՝ «Новое обозрение» 1897, № 4591, մայիսի 13, թարգմանչի Эли ստորագրությամբ։ Ինչպես պարզվել է, թարգմանիչը Փ. Վարդազարյանն է (տե՛ս Ա. Ինճիկյան, 505)։

Ռուսերեն թարգմանությունը հրապարակել է Էդ. Ջրբաշյանը 1964 թ. (ՊԲՀ № 3, էջ 178–182 և ՈԻՀ 2, 255–259, տե՛ս «Տարբերակներ» բաժինը),

Տպագրվում է Հսկ–ից։