Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/757

Այս էջը հաստատված է

Գրության ստույգ թվականը հայտնի չէ։ Գրել է, հավանաբար, 1907 թվականին՝ Խրիմյան Հայրիկի մահվան առիթով (վախճանվել է հոկտեմբերի 29-ին)։ Ա. Ինճիկյանը գրության հավանական թվականը և տեղը համարում է 1895թ. նոյեմբերի վերջը կամ դեկտեմբերի սկիզբը, Էջմիածնում, այսինքն՝ այն ժամանակ, երբ Թումանյանը կատարում էր մի երկար ուղևորություն՝ «Բորժոմ–Ախալցխա-Ախալքալաք, Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով։ Այդ ուղևորության ժամանակ կամ ականատես է եղել պատմվող դեպքին, կամ լսել ու գրի առել (տե՛ս Ա. Իննիկյան, 371, 373)։

Տպագրվում է ՆԱ-ից։

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՕՐԵՐԻՑ ՄԻՆԸ

(էջ 71, 609)

Առաջին անգամ՝ ԵԺ III, 394–396 (տպագրված է տպաքանակի մի մասում), այնուհետև՝ ՈԻՀ 2, 322–324։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 265։ Գրել է, հավանաբար, Խրիմյան Հայրիկի մահվան առթիվ՝ 1907թ.։

Տպագրվում է ինքնագրից։

1908

ՄԱՅՐԸ

(էջ 74, 610)

Առաջին անգամ՝ Հսկ 1908, № 5, էջ 178–179, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 97–98, Լ III, 1909, էջ 133–184, Լ III, 1920, էջ 122-124 (վերջինիս բնագիրը բաժանված է մասերի՝ Ա, Բ, Գ), Եժ III, 72–73։

Ինքնագիրը չի պահպանվել։

Գրության ժամանակը հայտնի չէ։

Պահպանվել է Լ III, 1909-ի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով (ԳԱԹ Թֆ, № 1360), որից և տպագրվում է։

ԱՀՄԱԴԸ

(էջ 79, 611)

Առաջին անգամ՝ Հսկ 1908, № 7, էջ 249–250, «Հին բաներից» ենթավերնագրով, այնուհետև՝ Լ IV, 1909, էջ 101–103, Լ IV, 1913, էջ 104-105, Լ IV, 1919, էջ 104–103, ԵԺ III, 65-67։