Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։ Պահպանվել է Լ IV, 1919–ի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով (ԳԱԹ, Թֆ, № 1416), որից և տպագրվում է։
էջ 76 տ 1 Թումանյանի պապոնց տան թուրք տավարածի անունը եղել
է Սմեյիլ, որը, հավանաբար, պատմվածքի հերոսի նախատիպն
է (տե՛ս Էդ. Ջրրաշյան, Հ. Թումանյանի ինքնակենսագրական
գրառումները, ՊԲՀ 1966, № 1, էջ 176, 185)։
ԳՐԱԶԸ
(էջ 79)
Առաջին անգամ՝ Հսկ 1908, № 10, էջ 346–349, «Սարերի կյանքից» ենթավերնագրով, այնուհետև՝ ԵԺ III, 68–71։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։ Տպագրվում է Հսկ-ից։
1909
ԵՂՋԵՐՈԻՆ
(էջ 84, 611)
Առաջին անգամ ամբողջությամբ՝ Հսկ 1909, № 9, էջ 323–326, № 10, էջ 355–358, այնուհետև՝ ԵԺ III, 74–79։ Մի հատված. (Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում պարբերությունից մինչև վերջ, էջ 88–90) տպագրվել է՝ Լ IV, 1913, էջ 139–140, Լ IV, 1919, էջ 139–140, մի այլ հատված (Մի տարի սարումն էի ~ ամենի ցավն էլ ցավ է․․․, էջ 86)՝ Լ III, 1920, էջ 30։ Ավելի վաղ մի հատված–տարբերակ՝ «Եղնիկի տերը» վերնագրով՝ Լ I, 1907, էջ 23, Լ I, 1908, էջ 23, Լ II, 1909, էջ 9, Լ II, 1911, էջ 9, Լ IV, 1914, էջ 9 (տե՛ս «Տարբերակներ» բաժինը)։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։
Պատմվածքը 1919թ. թարգմանվել է ռուսերեն (տե՛ս Олень, пер. В, Агаронян, Орнон, Тифлис, 1919, № 2, с. 53–58):
Տպագրվում է Հսկ-ից։
էջ 87, տ 32 «Հե՛յ պարոններ, տեսա կանանչ գարունքին–Երգը ստեղծելիս, հեղինակը, հավանաբար, օգտագործել է Ջիվանու «Քյարամի և Ասլիի հեքիաթը» սիրավեպի հետևյալ խաղը.
|