Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/765

Այս էջը հաստատված է



1910

Ի՜ՆՉ ԼԱՎՆ ԷԻՆ, Ի՜ՆՉ ԹԱՐՄ ԷԻՆ ՎԱՐԴԵՐԸ․․․

ՏՈԻՐԳԵՆԵՎԻՑ

(էջ 156)

Առաջին անգամ՝ Հր 1910, № 106, մայիս 18, այնուհետև՝ ԵԺ III, 213–214։

Ինքնագիրը չի պահպանվել։ Ի. Ս. Տուրգենևի՝ «Как хороши, как свежи были розы» արձակ բանաստեղծության թարգմանությունն է։

Թարգմանության ժամանակը հայտնի չէ։

Տպագրվում է Հր-ից։

ՊԱՌԱՎ ՁԻՆ

ԼԵՎ ՏԱԼՍՏՈՅԻՑ

(էջ 158)

Առաջին անգամ՝ Հսկ 1910, № 11, էջ 306–307, թարգմ. Հ.Թ. ստորագրությամբ, այնուհետև՝ ԵԺ III, 211–212։

Ինքնագիրը չի պահպանվել։ Լ.Ն. Տոլստոյի «Старая лошадь» պատմվածքի թարգմանությունն է, որ, հավանաբար, կատարվել է 1910թ., գրողի մահվան առթիվ։ Այդ մասին «Հասկերում» տպագրված հոդվածում կարդում ենք հետևյալը. «․․․Նա գրում էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, որ մարդը ոչ միայն իր նման մարդուն պիտի սիրի ու խղճա, այլև անասուններին– ամեն մի շունչ կենդանու։ Ահա նրա այդպիսի մանկական գրվածքներից մեկն է Պառավ ձին, որ տալիս ենք «Հասկերի» այս համարում» (№ 11, էջ335)։

Տպագրվում է Հսկ-ից։

1911

ԱՐԾԻՎԸ

Մ. ԲՐՈՈԻՆ

(Էջ 160)

Առաջին անգամ՝ Հսկ 1911, № 6–7, էջ 176–180, այնուհետև՝ ԵԺ III, 215–218։

Ինքնագիրը չի պահպանվել։ Թարգմանության ժամանակը հայտնի չէ։

Տպագրվում է Հսկ-ից։