Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/773

Այս էջը հաստատված է

ավելի բարձր է առաջին երկուսից: (նկատի ունի Թումանյանի «Աղվեսը» և «Ծիտը» հեքիաթները– խմբ.)։

Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է ԱՀ-ից։

ՍՈԻՏԱՍԱՆԸ

(էջ 180)

Առաջին անգամ՝ Լ I, 1907, էջ 57–58, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 15–16, Լ II, 1909, էջ 16–17, է 11, Կ. Պոլիս, 1912, էջ 12–18, Լ II, 1917, էջ 16–17, Լ II, 1918, էջ 16, Լ II, 1920, էջ 14–15, Լ II, 1921, էջ 14–15, Լ II, Կ. Պոլիս, 1922, էջ 12 և վրացական «Նակադուլի» ամսագրում (Թ․, 1908, № 1), Գ. Կարապետյանի թարգմանությամբ, ապա՝ ԵԺ III 143։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այս հեքիաթի համար Թումանյանն օգտագործել է բազմաթիվ տարբերակներ և ժողովրդական հեքիաթներ, որտեղ առկա է խաբելով միմյանց հետ մրցելու մոտիվը։

Ահա դրանցից մի քանիսը՝ ըստ ինքնագիր ցանկերից մեկի.

«Նավ. 9. 48. Սուտ հեքիաթ (արարատ.)
Նավ. 9. 79, Սուտլիկ ավչու հեքիաթը (արարատ.)
Նույն. 83. Քսսակեն ու քաչալին հեքյաթը (ղարաբ.)
էմին. 2. 342. Ջաղճպան— (ա. կեսը) Ալաշկերտ.
էմին. 4. 122, Նորդուզ. Տիմ. Երկու սուտասան.
Сб. 32. 2. 104. Цыганенок и барин.
Гримм (Гатцука). кн. XVIII. В сказочной стороне» (ԹԹ. № 1008/ 8687—8688):

Թումանյանը գրի է առել նաև տարբեր ժողովրդական հեքիաթներում առկա այս մոտիվի սեղմ շարադրանքներ և զանազան ծրագրային նշումներ.

«Ստեր ու անհավատալի պատմություններ

Сб. 32, «Глупый человек».

Խանը հրավիրում է, թե ով կարող է էնքան սուտ ու անհեթեթ բաներ ասել, որ ինքը հավանի, թե հավանի՝ իր աղջիկը կտա։ Եվ ահա մի քանիսին պատժում է, վերջը եղբայրների մեջ փոքրը էնքան անհեթեթ բաներ է ասում, որ խանը ասում է՝ հերիք է։

Сб. 15. 2. 47. Не любо—не слушай, а лгать не мешай» (ԹԹ, № 1008/8721):

«ՍՈՒՏԱՍԱՆԸ»

Իրար հանելուկներ են առաջարկում ու դժվար լուծելի խնդիրներ.

Сб. 21. О Восточном и Западном царях (груз.)

Նավ. Գ. գ. 43. Սուտասանը (արարատ.)