Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/774

Այս էջը հաստատված է

էմին. 2. 342, Ջաղճպան Դիլան (Ալաշկերտ), (ԹԹ, № 1008/8727)։

Պահպանվել են նաև այս հեքիաթի՝ հայ և ուրիշ ժողովուրդների մոտ տարածված այլ տարբերակների աղբյուրների ընդարձակ ցանկեր (տե՛ս ԹԹ, № 1008/8719, 1063/9535/9539)։

Ի տարբերություն հեքիաթների տարբերակների մեծ մասի, որտեղ մրցակցության դրվագը երկարաշունչ է, ձգձգված ու ծանրաբեռնված անհարկի մանրամասներով, Թումանյանի հեքիաթը շատ սեղմ է, դինամիկ, աշխույժ և սրամիտ։

Տպագրվում է՝ ըստ Լ II, 1921։

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

(էջ 182, 664)

Առաջին անգամ՝ Լ I, 1907, էջ 50–51, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 8–9, Լ II, 1909, էջ 8–9, Լ II, 1920, էջ 101–102, Լ II, 1921, էջ 101–102, ապա՝ ԵԺ III, 141–142։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ, № 123-ում պահվում է այս հեքիաթի մի տարբերակի սևագիր ինքնագիրը՝ «Աքլարն ու աղվեսը» վերնագրով, որի երկրորդ՝ թերի էջի վրա պահպանվել է «Ուլիկը» հեքիաթից մի սևագիր հատված։ Քանի որ վերջինս Թումանյանը գրել է 1907 թ., ուստի այս հեքիաթը ևս պետք է գրված լինի նույն՝ 1907 թվականին։

«Աքլարն ու աղվեսը» տարբերակն առաջին անգամ տպագրվել է ԵԺ III, 418-419,

Տպագրվում է՝ ըստ Լ II, 1921։

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

(էջ 184, 665)

Առաջին անգամ՝ Լ I, 1907, էջ 61–62, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 29–30, Լ II, 1909, էջ 28–29 (վերջին երկուսում՝ Կացին ախպերը վերնագրով), Լ II, Կ. Պոլիս, 1912, էջ 24–25, Լ II, 1920, էջ 31–32, Լ II, 1921, էջ 31–32, Լ II, Կ. Պոլիս, 1922, էջ 24–25, ապա՝ ԵԺ III, 142։ Հեքիաթը տպագրվել է նաև Լ II, 1918-ում, որը, սակայն, մեզ չհաջողվեց գտնել, ուստի և հնարավորություն չունեցանք նշելու նրա բնագրային տարբերությունները.

Ինքնագիրը չի պահպանվել։

Հեքիաթի գրության համար հիմք է ծառայել հայկական ժողովրդական «Փշկո-Նռնո» հեքիաթի (ԷԱԺ, Բ., Մոսկվա-Վաղարշապատ, 1901, էջ 348–353) երկրորդ հատվածը (էջ 351–852)։

Տպագրվում է՝ ըստ Լ II, 1921։