Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/775

Այս էջը հաստատված է

1908

ԽՈՍՈՂ ՁՈԻԿԸ

(էջ 186, 666)

Առաջին անգամ՝ Հսկ 1908, № 1, էջ 18–21 Նանի հեքիաթներից ենթավերնագրով, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 21–25, Լ II, 1909, էջ 20-22, 1910 թ., առանձին հրատարակությամբ (ՄԳ, № 8), Լ II, 1920, էջ 40-41, Լ II, 1921, էջ 40–41 և Լ II, Կ. Պոլիս, 1922, էջ 18–19 ապա՝ ԵԺ III, 158 –161։ «Լուսաբերի» վերոհիշյալ հրատարակություններում, բացի Լ II, 1308-ից, տպագրված է հեքիաթի առաջին գլուխը՝ «Շալակտարը» վերնագրով, որն ավարտվում է «Տոպրակն էլ ձեռից խլում է ու ճամփու դնում» նախադասությամբ։

Թումանյանի այս, ինչպես նաև «Տերն ու ծառան» հեքիաթի մասին «Հորիզոն» թերթում լույս է տեսել մի անստորագիր գրախոսական (Հր, 1909, դեկտեմբերի 29, № 56), որի հեղինակը ողջունում է Թումանյանի նախաձեռնությունը «Մանկական գրադարան» մատենաշարով գրավիչ և գեղեցիկ ձևավորված գրքույկների հրատարակության կապակցությամբ։ Գրախոսը մտահոգված է հայ մանկական գրականության մեջ ստեղծված վիճակով. «Օտար հսկայական գրականությունը և ուրիշ այլ արտոնյալ հանգամանքներ (որոնցից զուրկ են փոքր ազգերը) այլասերում, օտարացնում են մատաղ սերունդը՝ մեր ապագա գոյությունը,– գրում է նա։– Այդ անբարոյական գրությունից դուրս գալու ելքերից մեկն է և մայրենի մանկական գրականության զարգացումը, որից մանուկը իր թարմ հասակում կստանա անջնջելի հարազատ մտապատկերներ, կսիրե մայրենի լեզուն, մայրենի շրջապատը, այսպիսով կմտնի բնականոն առողջ զարգացման մեջ»։

Այս հեքիաթը հյուսված է կովկասյան ժողովուրդների մեջ տարածված՝ երախտապարտ ձկան, աղքատի ու հրեշի սրամիտ հարցուպատասխանի մոտիվներից։ Պահպանվել են հեքիաթի տարբերակների՝ Թումանյանի նշած աղբյուրները և բովանդակության հակիրճ շարադրանքները (տե՛ս ԹԹ, № 1008/8324–8329, 1008/8357, 1008/8698–8699, 1063/9556–9558)։ Ահա դրանցից մեկը.

Сб. 10. 2. 325. Красивая рыбка (мингр.)

Ձկնորս <ի> որդին մի սիրուն ձուկն է բռնում ու խղճում, նորից ջուրը գցում։ Հայրը լսում է, որդուն դուրս է անում տանից։ Որդին գնում է, ճամփին ընկերանում մի բժշկի հետ։

Իմանում են, որ թագավորի աղջիկը հիվանդ է, ով բժշկի՝ կտան նրան։ Գնում են, բժիշկը բժշկում է ու հայտնում, որ ինքն էն ձուկն է, որ ձկնորսը բռնեց ու ձգեց ջուրը. բախտը թողնում է բարի ձկնորսին։

С. с о к. г. 8. Прилож. Золотой сазан (мангышл. туркм.)

Նավ. Ա գ․, 22. Ոսկե ձուկը (արարատ.)