Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/776

Այս էջը հաստատված է

Թիֆ. մտ. կյանքը, 356. Լավութին արա, ջուրը գցի, ձուգը չիմանա, աստուձ կու իմանա»
էմին. 1, 35. Մարդակերպ ձուկը (Շիրակ).
էմին. 2, 417, Բուլանըխ, Անխոս աղջիկ (Սոյլամազ խանըմ)
Сб. 21. 2. 51. Святая рыба (татар.)
Сб. 21. 2. 57. Золотая рыба (татар.)
Աղբյուր Բ. տ. 437. Ոսկեթեփուկ
Թիֆ. մտ, կյանքը, 342, Պստի մուկը
Անցորդ վաճառականը տեսնում է՝ մի մեռելի չարչարում են, պարտքի համար։ Պարտքը վճարում է։ Հետո իր գործերում մեծ հաջողություն է ունենում, և օգնականը լինում է մի մարդ, որ դուրս է գալի՝ մեռելն է եղել, որի պարտքը վճարել է վաճառականը։
Сб. 20. 2. Благодарный покойник (айсорск.)
Сб. Прил. к 6. Сб. 7. отд. 2. 17., Сб. 9. 2. 79.
Сб. 9. 2. 200. Месроп и его мудрый слуга, (арм.)
Андерсен. Дорожный товарищ.
Նավ. 68 էջ, 4 գիրք. Մեռլի հրեշտակը (արարատ.)
էմին. 2, 228, Չիլ ու քյոսե (Չարսանճագ)
Թիֆ. մտ. կյանքը, 342։ Պստի մուկը (մարդու հոգին է, մեռելի)
Նավ. Բ գ, 29. Աղվեսը, գելը, արջը և Զմռուտ ղուշը (արարատ.)

Անբան որդուն հերը դուրս է անում։ Ապրում է անտառում։ Սոված աղվեսը գալիս է, բան ուզում, ընկնում է ճանկը։ Ուզում է սպանի՝ խնդրում է, մնում է մոտը, որ ծառայի։ էսպես էլ գելը, արջն ու ղուշը։ Սրանք տեսնում են՝ իրենց տերը կին չունի։ Գնում են, մի թագ. աղջիկ փախցնում։ Մի տերտեր էլ բերում են, որ պսակի։ Երբ վրեն կռիվ են գալի, կռվում են տղի հետ։ Վերջը իրենք գնում են հանդերը, տղեն՝ իրենց տուն։

Մանանա, 228. «Իշխանազունի մը բախտ և աղվսին խելքը» (ԹԹ, № 1008/8324 —8329)։

Հեքիաթի առաջին մասի համար՝ հեղինակն, ամենայն հավանականությամբ, դիմել է հայկական «Լավութին արա՛, ջուրը գցե. ձուգը չիմանա, աստուծ կու իմանա» հեքիաթի սկսվածքին» նույնպիսի սկիզբ ունի նաև այս հեքիաթի մենգրելական տարբերակը։ Սակայն առաջին մոտիվը տարբերակներում զանազան կերպ է հանդես գալիս։ Եթե մի խմբում հեքիաթի հերոսը աղքատ ձկնորսի տղա է, որը պատահմամբ ցանցն ընկած ոսկեփայլ ձկնիկին թագավորին նվիրելու փոխարեն նորից ջուրն է գցում, ապա այլ տարբերակներում թագավորի տղան է ազատում ծերությունից կուրացած իր հոր աչքերը բժշկելու համար հատկապես որսած հրաշք–ձկանը» Թումանյանը զգալիորեն ընդարձակել է այս հատվածը, հեքիաթի երկրորդ մասի համար ստեղծել համապատասխան սկիզբ։

Հեքիաթի երկրորդ՝ հիմնական մասը մշակելիս, Թումանյանը օգտվել է «Старик и мгел-каца» (Сб. мат., 10, III, 75), «Георгий Победоносец в гостях у стариков» (Сб. мат., 7, II, 23) և «Два друга» (Сб. св.